Նա հայտնի է իր նեղ պիջակներով, ոլորած բեղերով և թևնոց-դաջվածքներով։

Նիկելսոն Վուստերը ժամանակակից սթրիթ սթայլի ամենավառ կերպարներից է։ Ոչ մի նորաձևության ցուցադրություն առանց նրա չի անցնում։ Դժվար չէ նրան տեսնել մինչցուցադրության ֆոտոշարքերում կամ փողոցում որևէ լուսանկարչի օբյեկտիվի առջև երևակայելուց։ Նա աշխատել է այնպիսի հայտնի ապրանքանիշերում, ինչպիսիք են Calvin Klein-ը, Polo Ralph Lauren-ը և Thom Browne-ն։

2010թ․-ին Վուստերը դարձավ Neiman Marcus խանութների ցանցի տղամարդու հագուստի գծով տնօրեն, սակայն մեկուկես տարի անց նրան հեռացրեցին աշխատանքից GQ-ին չափազանց անկեղծ հարցազրույց տալու պատճառով։ Նա աշխատել է նաև Thom Browne և JCPenney խանութների ցանցում որպես գլխավոր փոխտնօրեն։

Նիկ Վուստերը նաև հագուստի հավաքածուներ է թողարկել ամերիկյան Hamilton 18883, ճապոնական United Arrows և իտալական Lardini ապրանքանիշերի հետ համատեղ։ 2015-ին նրա համատեղ աշխատանքը շվեդական The White Briefs ապրանքանիշի հետ ներկայացվեց Ֆլորեցնիայում Pitti Uomo ցուցադրության ժամանակ։

 

151 views
Categories: Հայտնիներ