Մեր ծնվելուց մինչև մահ մենք ապրում ենք գույների աշխարհում։ Մենք նույնիսկ չենք նկատում գույների մեջ փոփոխությունները։ Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ, ինչքան թվում է առաջին հայացքից։ Համաշխարհային հայտնի նկարիչները կտավներ են նկարում նույն գույնի տարբեր երանգներով։ Կազեմիր Մալևինչի “Սև քառակուսի” կտավը բոլորի հոգին տակնուվրա է անում, չնայած որ այն ոչ սև է, ոչ էլ քառակուսի։

Ներկայացնում ենք որոշ փաստեր հինգ խելահեղ գույների մասին, որոնք ձեզ անշուշտ կհետաքրքրեն։

1․ Կարմիր

Դուրհամ համալսարանի 2005թ-ին կատարված հետազոտությունները պարզել են, որ կարմիրը մարդկանց մոտ բարձրացնում է մրցունակությունը։ Սպորտային թիմերն ընտրում են կարմիրը, որպես իրենց հաջողակ գույն, և շատ ժամանակ դա նրանց հաղթանակ է բերում։ Շատ գիտնականներ պնդում են, որ կարմիրն ընկած է սեռական ընտրության հիմքում՝ կարմիր-արյուն-միս-որսորդ-սեքս-ընտանիք։

2․ Մանուշակագույն

Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան խելագարվում էր այս գույնի համար։ Լինելով հետաքրքրված թագուհով՝ Հուլիոս Կեսարը նույնպես սկսեց օգտագործել այս գույնը։ Այս գույնի ստացման գործընթացը բավական երկար և բարդ գործընթաց էր այդ ժամանակ։ Մանուշակագույնը ստանում էին հատուկ ծովախեցիներից, որոնց աղում էին տակառների մեջ։ Այդ ժամանակ ողջ Հռոմը բուրում էր ծավամթերքով։

3․ Շագանակագույն

Կարող է տարօրինակ թվալ, բայց եվրոպացի նկարիչները շագականագույնը ստանում էի եգիպտական մումիաներից ընդհուպ մինչև 1925 թվականը։ “La momie” խանութը բացվել էր Հռոմում 1712-ին, որը նկարիչներին բարձրորակ ներկեր էր առաջարկում։

4․ Դեղին

Վան Գոգի “Դեղին ժամանակահատվածը”, որը ներառում է “Արևածաղիկները”, հնարավոր է նրան խելագարության է հասցրել։ Այդ ժամանակ դեղին գույնը լի էր թունավոր արճիճով։ Վինսենտ Վան Գոգը սիրում էր աշխատել ներկապնակը բերանում պահած, ինչը նշանակում է, որ նա շարունակ թունավորել է իրեն արճիճով։

5․ Կանաչ

Կանաչ գույնը կարող է Նապոլեոն Բոնապարտի մահվան պատճառը լինել։ 1775 թվակաին Կարլ Վիլհելմ Սքիլը ստեղծեց մի բան, որ հետագայում ստացավ “կանաչ մարդասպան” անվանումը։ Այդ ներկը լի էր ահռելի քանակի մկնդեղով, սակայն այն նախատեսված էր երեխաների սենակների պատերը ներկելու համար։ Սուրբ Հելեն կղզում գտնվող Նապոլեոն Բոնապարտի ապարանքի պատերը ներկված էին հենց այս ներկով։ Օդի բարձր խոնավությունը ավելի է նպաստել մկնդեղով օդի աղտոտվելուն, ինչն էլ վկայում է այդքան շատ մկնդեղի պարունակությունը նրա մազերում։

266 views