Օրերս ինքնահռչակ աստված Քանյե Ուեսթը թողարկել է իր 9-րդ ստուդիական ձայնասկավառակը՝ Jesus Is King անվանմամբ: Բայց ամբողջ մոլորակի համար Քանյեն վաղուց եղել է ոչ միայն երաժիշտ, այլ նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Մենք պատմում ենք, թե ինչպես դա պատահեց:

Քանյե Ուեսթի շնորհիվ, արջուկով պոլոն ժամանակին դարձավ ամենատարածված իրը Ռալֆ Լորենի հավաքածուում: Նույնիսկ ռեփերի այն երկրպագուները, որոնք երբեք չէին հետաքրքրվում նորաձևությամբ, նրա թեթև ձեռքով իմացան Maison Margiela-ի մասին, իսկ Alpha Industries ապրանքանիշի MA-1 բոմբեր-վերարկուով երևան գալը բավարար էր, որպեսզի ապրանքանիշի վաճառքները թռնեն 30%-ով:

Եվ սրանք ընդամենը մի քանի օրինակներ են այն մասին, թե ինչպես է Քանյեի ոճը ազդում առհասարակ միտումների վրա և, մասնավորապես, որոշակի ապրանքանիշերի վաճառքի վրա:

Արագորեն ռեփերը գիտակցեց, որ նորաձևության իշխանությունը կարող է բավականին շահութաբեր լինել: Այսօր քչերն են հիշում դա, բայց 2009-ին Ուեսթը փորձեց գործարկել «Pastelle» հագուստի ապրանքանիշը, որի վրա պետք է աշխատեր երազանքի թիմը, որի կազմում էին Վիրգիլ Աբլոն, Քիմ Ջոնսը և Բեն Բոլերը՝ մոլորակի բոլոր ռեփերի սիրելի ոսկերիչը: Սակայն Թեյլոր Սվիֆթի հետ MTV VMA 2009-ի սկանդալից հետո Քանյեն «անցավ ընդհատակ», և «Pastelle»-ի երկար սպասված գործարկումը երբեք էլ տեղի չունեցավ: Այնուամենայնիվ, նա երկար չմնաց ընդհատակում. նույն տարում դուրս եկան Yeezy առաջին սպորտային կոշիկները, որոնք միանգամից դարձան ցանկության համընդհանուր առարկա, և այժմ Yeezy-ի գծում հագուստի որոշ իրեր էլ կան:

Jesus Is King-ի թողարկման կապակցությամբ հիշենք, թե ինչպես է զարգացել Քանյեի ոճը, ինչ միտումներ է նա ներկայացրել մարդկանց և ինչպես է ազդել նորաձևության աշխարհի վրա առհասարակ:

2004թ՝ վարդագույն պոլո, սվիտրեր և ուսապարկեր

2004-ին Քանյեն թողարկեց դեբյուտային ալբոմը ՝ The College Dropout, որը շահեց մի քանի Գրեմի անվանակարգեր, այդ թվում՝ Լավագույն ռեփ ալբոմ: Սա adidas-ի և Yeezy ապրանքանիշի հետ համագործակցությունից ահագին ժամանակ առաջ էր: 2004-ի Քանյեն մեկն էր այն մարդկանցից, ովքեր Preppy ոճին ժողովրդականություն էին տալիս, և առաջին ալբոմի անվանումը մասամբ դրանով էր արտահայտվում: «Այն ժամանակ Քանյեն հայտնվեց, կային պոլոներ և ուսապարկեր», – կարդում էր ռեփեր Դրեյքը իր Know Yourself երգում։

Preppy դասական ոճին Քանյեն ավելացրեց մի փոքր փողոցային հագուստ: Ուեսթը փորձեր էր անում բազմաշերտ ոճում՝ հագնելով վերնաշապիկներ ու գծավոր սվիտերներ պոլոների վրա, և նա նորաձևության մեջ մտցրեց հենց նույն Ռալֆ Լորենի պոլոն՝ արջի պատկերով: Այդ ժամանակների առավել հիշարժան պահերից մեկը Քանյեի հայտնվելն էր All Falls Down տեսահոլովակում, որտեղ նա մանանեխով կեղտոտված վարդագույն պոլոյով էր: 10 տարի անց Bandulu ապրանքանիշը ոսկե թելերով ասեղնագործեց Ralph Lauren-ի պոլոյի վրա թափված մանանեխի տեղում նույն պատկերը և վաճառեց իր դիզայներական լուծումը 400 դոլարով: Իսկ 2016-ին Ուեսթը ձայնագրեց «Ես սիրում եմ Քանյեին» հեգնական երգը, որում նա կարծես իր 2000-ի երկրպագուների անունից ասում էր. «Ինձ դուր եկավ ծեր Քանյեն: Ես նույնիսկ վարդագույն պոլո ունեի, մտածեցի, որ ես Քանյեն եմ»:

 

2007թ՝ համագործակցություն Bape-ի հետ և շերտավոր ակնոցներ

2000-ականների կեսերին Քանյեի զգեստապահարանը հարուստ էր գույներով, իսկ ռեփերը ակտիվորեն աջակցում էր ճապոնական Bape ապրանքանիշին: 2007-ին Ուեսթը միավորվեց ապրանքանիշի հետ և ստեղծեց մի համագործակցություն, որում կար ընդամենը մեկ մոդել՝ Բապեստայի սպորտային կոշիկների հայտնի մոդելը Dropout Bear-ի գույներով: Այդ ժամանակից անցել է 13 տարի, բայց այս համագործակցությունը այնքան լեգենդար է, որ այն վաճառվում է Grailed հայտնի առցանց վաճառքի հարթակում նույնիսկ 2019-ին տասը հազար դոլարով: Եվ սա կատակ չէ:

Քանյեի ետևից կրկնում էին բոլորը: Երկրպագուները նույնիսկ մինչև վերջին նմուշը գնեցին շերտավոր ակնոցները, որն անվանել էին «տարվա ամենավատ աքսեսուարը»: Քանյեն նրանցով նկարահանվեց Stronger երգի տեսահոլովակում (որը հետագայում նա ընդգրկվեց իր երրորդ ստուդիական Graduation ալբոմում), իսկ նրանց դիզայնը նրա համար հատուկ մշակվել էր ֆրանսահայ դիզայներ Ալեն Միկլիի կողմից: Տեսանյութի հայտնվելուց հետո շուկան ողողվեց կեղծ նմուշներով՝ յուրաքանչյուրի ճաշակին հարիր: Մինչ հիմա Դուք դեռ կարող եք գնել  այս ակնոցից ցանկացած գույնի AliExpress-ում: Հատկանշական է, որ նման ակնոցները շատ տարածված էին 80-ականներին, բայց Քանյեի շնորհիվ այս աքսեսուարը հասավ ևս մեկ բարձրունքի:

2009` համագործակցություն Louis Vuitton-ի հետ և պայմանագիր Nike-ի հետ

Nike-ի առաջին ոչ մարզական վազքի կոշիկները նույնպես մշակվել են Քանյեի կողմից: Առաջին Nike Air Yeezy մոդելը՝ կապիչներով և կպչուն ժապավենով, 2009-ին թողարկվել է երեք գույներով՝ ներառյալ  մթության մեջ փայլող տակացուներով տարբերակը: Երեք տարի լռությունից հետո, 2012-ին, Քանյեն և Nike-ը ներկայացրեցին մոդելի համար նոր գունային լուծումներ, իսկ 2014-ին հնչեց նրանց համագործակցության վերջին ակորդը՝ Nike Air Yeezy 2 Red October-ը: Եվ ռեփերի այս հնգամյա համագործակցությունը սպորտային հսկայի հետ անգամներ մեծացնում էր աժիոտաժը նրա անձի շուրջ:

 

Բայց 2009 թվականին շքեղ նորաձևության տները դեռ զգուշանում էին սպորտային կոշիկներ թողարկելուց: Առաջինը նման բան ձեռնարկեց Լուի Վիտտոնը Քանյեի միջոցով: Ֆրանսիական նորաձևության տունը ռեփերի հետ միասին թողարկել է երեք մոդել, որոնք նույնպես պատրաստվել են «բարձր նորաձևություն + փողոցային հագուստ» սկզբունքով: Ուեսթը անվանել է մոդելները ի պատիվ իրեն հարազատ մարդկանց` Don (ի պատիվ DJ, սպարտային կոշիկների հայտնի էնտուզիաստ և Just Don ապրանքանիշի ստեղծող Don Crowley-ի), Mr. Hudson (հարգանքի տուրք Բենջամին Հադսոն Մակիլդովին` անգլիացի երաժիշտ, ով այդ ժամանակ համագործակցության մեջ էր Ուեսթի “Good Music” լեյբլի) և Jasper (նվիրված IBN Jasper-ին, այն ժամանակ նա Ուեսթի վարսահարդար էր):

2012՝ Givenchy և Քանյեի “սև շրջան”-ը

«Մենք [Քանյին և Վիրգիլը] 6 տարի առաջ բերեցինք սպորտային կաշվե տաբատ Fendi-ին, և նրանք ասացին` ոչ», – ասել է Ուեսթը 2013 թ-ին: Բայց «ոչ» -ը չկանգնեցրեց նրան. Ռեփերը ինքն սկսեց կաշվե տաբատ հագնել` սվիտերներով, դասական պիջակով, բաճկոններով և Givenchy-ի Ռոթվեյլերի պատկերով հայտնի սվիթշոթի հետ: Եվ այս ամենը բացառապես սև էր: Big Sean-ի, Pusha T-ի և 2 Chainz-ի հետ Mercy-ի տեսահոլովակից հետո (2012 թ.) Քանյեն “Սև թսփետիկան” պահանջարկի նոր մակարդակ ստացավ. հսկայական թվով “մեկօրանոց” ապրանքանիշեր հայտնվեցին, որոնք ցանկանում էին մանակել մնալ այս տենդենցը։

2013-2014թթ՝ Yeezus շրջագայություն և ընկերություն Maison Margiela-ի հետ

Քանյեն շարունակում էր բարձրանալ` բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով: Ուեսթը բարձր նորաձևությունը գրավում էր անկթարթների ընթացքում: «Մենք ուշադրություն չէինք դարձնում, թե ինչ էր ասում մամուլը նրա մասին, մենք կենտրոնացել ենք այն ամենի վրա՝ ինչ կարող ենք միասին ստեղծել», – 2013 թվականին բրիտանական Vogue-ին հարցազրույցի ժամանակ ասաց Maison Margiela նորաձևության տան ներկայացուցիչը (Ջոն Գալիանոն այդ ժամանակ դեռ չէր ստանձնել ստեղծագործական ղեկավարի պաշտոնն այնտեղ)։

«Մենք վաղուց էինք ցանկանում աշխատել Քանյե Ուեսթի հետ, քանի որ նա դարձել էր մեր մերձավոր ընկերը, նա մեզ ամեն կերպ աջակցում էր և ներկայանում մեր ցուցադրություններին»: Հենց այդ ժամանակ հատուկ Yeezus շրջագայության համար Maison Margiala-ն Քանյեի համար մի քանի բեմական հանդերձանք մշակեց: Ակնբախ, քարերով ասեղնագործված դիմակները նրա զգեստապահարանի առավել ուշագրավ իրերից էին: Ուեսթը ապրանքանիշին նույն կերպ վարձահատույց եղավ՝ ստեղծելով  հանրաճանաչ Margiela Future High Top սպորտային կոշիկներ:

2015-ից մեր օրեր՝ adidas-ի դարաշրջան

Քանյե Ուեսթի և adidas-ի համագործակցության մասին լուրերը քննարկվեցին ամբողջ աշխարհում: Առաջին ստեղծագործությունը Yeezy Boost 750 մոդելի գործարկումն էր 2015 թ.-ին: Բարձր ուրվագիծ, մոնոխրոմ գունավորում, Boost ամորտիզացիա տեխնոլոգիա և ազատ ստեղծագործելու ակնհայտ փորձ. այս անգամ, ըստ Քանյեի, ոչ ոք նրան չի սահմանափակել դիզայնի մշակման մեջ, ինչպես դա եղել էր Nike-ի հետ:

Նույն թվականին Adidas-ը և Ուեսթը գործարկեցին այժմ ամենատարածված Yeezy Boost 350-ը, որին հաջորդել են կիլոմետրերով երկար հերթերը խանութներում ամբողջ աշխարհով մեկ, և մի փոքր անց Քանյեն ներկայացրել է Yeezy-ի ամբողջ շարքը, որում ներառված էին ոչ միայն սպորտային կոշիկներ, այլև ճտքավոր կոշիկներ:

Աղբյուրը՝ www.theblueprint.ru

Costuman - stamp

 

 

524 views
Categories: Հայտնիներ