Vintage Trouble-ին պետք է iTunes-ում ավելացնել 

Ջոն Վարվատոսը պաշտում է դասական ռոքը, սակայն դա չի նշանակում, որ նրան հետաքրքրում են միայն Միկ Ջագգերը և Սիդ Բարրետտը։ Նա գիտի, թե ինչքան կարևոր է այս ասպարեզում երիտասարդների համար ճանապարհ հարթելը։

Vintage Trouble խումբը, որը նկարահանվել է John Varvatos-ի տեսահոլովակում, հիմնադրվել է 7 տարի առաջ, սակայն նրա ոգին հիշեցնում է Rolling Stones-ին, իսկ խմբի մեներգիչ Թայ Թեյլորը, ով բեմին պարում է ձյունաճերմակ կոստյումով, միաժամանակ ասոցացվում է և՛ Էլվիս Պրեսլիի, և՛ Չակ Բերրիի հետ։

Այնպես որ, եթե հաջորդ անգամ բարձրորակ ռոքի կարիք ունենաք, Youtube-ում Vintage Trouble միացրեք, իսկ եթե նեղ սպիտակ ջինսի անհրաժեշտություն զգաք, ապա շտապեք  John Varvatos-ի խանութ։

Աղբյուրը՝ GQ, Լուսանկարը՝ John Varvatos

302 views