Ֆինլանդական կազմակերպությունը, որն իրավունք ունի NOKIA ապրանքանիշի ներքո արտադրանք թողարկել, վերջերս շուկա ներկայացրեց լեգենդար Nokia 3310 մոդելի թարմացված տարբերակը։ Տարողունակ մարտկոցով և «Օձ» (Snake) խաղով անմահ այս հեռախոսը հայտնվել է դեռևս 2000-ին և միանգամից դարձել Nokia-ի այցեքարտերից մեկը։ Իսկ հիմա՝ 17 տարի անց, այն ունի գունավոր էկրան, նվագարկիչ և, ուշադրությու՜՜՜ն, 2ՄՊ-անոց տեսախցիկ։ Այո՛, դա իսկական ձեռքբերում է լեգենդի համար։

Հոգնելով անդեմ ու միանման ժամանակակից սմարթֆոններից՝ վերհիշենք այն 10 հեռախոսները, որոնք կարելի էր «վերակենդանացնել»։

1․ Nokia 8600 Luna

Հնարավոր է՝ կարդացողներից շատերի մոտ Nokia-ն ասոցացվում է պրեմիում դասի Nokia 8800-ի հետ, սակայն մեր սիրտը հավերժ պատկանում է նրա կրտսեր «եղբորը»։ Հեռախոսի ներքևի մասը պատրաստված էր ոչ թե չժանգոտող պողպատից, այլ ամուր թրծած ապակուց, որի տակից երևում էր սպասման կարգավիճակում գտնվող ստեղնաշարը։ Բացի այդ, մինչև հիմա մեր ականջին լսվում է այն կտտոցը, որով բացվում էր հեռախոսի հիմնական կորպուսը։

2. Motorola AURA

Աշխարհի ամենաանսովոր բջջային հեռախոսներից մեկը, որն ամբողջովին այլ մոտեցմամբ էր ներկայանում՝ անսովոր կլորավուն արտաքին տեսք, կլոր էկրան, ալյումինե ստեղնաշար և բացման յուրօրինակ մեխանիզմ՝ մշակված շվեյցարական ժամագործների կողմից։ Բացի այդ, կորպուսի ետնամասում փոքրիկ «պատուհան» կար, որտեղից երևում էին այդ մեխանիզմի մասնիկները։ Չնեսնված վստահելի, տպավորիչ և իսկապես թանկարժեք հեռախոս՝ $2000, որի համար մինչև հիմա շատ կոլեկցիոներներ պատրաստ են մեծ գումարներ վճարել։

 3․ Sony Ericsson W880i

Լավագույն երաժշտական հեռախոսը մինչ iPhone-ի իհայտ գալը՝ պլաստմասե և չժանգոտող պողպատե կորպուսով, վառ էկրանով և 2 տեսախցիկներով, որոնցից մեկն օգտագործվում էր տեսազանգի նպատակով։ Եվ այս ամենը 2007 թվականին։ Ով գոնե մեկ անգամ իր ձեռքում պահել է այս հեռախոսը, երբեք չի մոռանա այդ զգացողությունը։

4․ Nokia N95

Սա ոչ թե ուղղակի հեռախոս էր, այլ իսկական մուլտիմեդիայի կոմբիանցիա։ Դեռ այն ժամանակ այն ուներ հսկայական էկրան, երաժշտական ֆունկցիանեը կառավարելու հատուկ կոճակներ և չտեսնված 5ՄՊ-անոց տեսախցիկ Carl Zeiss օպտիկայով։ Վաղուց ոչ ոք այսպես չէր զարմացրել մեզ, ինչպես դա արեց Nokia–ն 2007-ին։

5․ Samsung X820

Ամենաբարակ բջջային հեռախոսներից մեկը պատմության մեջ։ Դեռևս այն ժամանակ, 2006-ին, X820-ն ուղղակի խենթացում էր։ Գունավոր էկրան, հարթ ստեղնաշար, պարզ տեսախցիկ և ճկվող կորպուս՝ ընդամենը 6,9մմ հաստությամբ։ Հիմա նույնիսկ iPhone 6S-ն ավելի հաստ է։

6․ Blackberry Bold

Կարող եք համարել, որ այս նյութը գրելիս մենք ծերանոցում ենք եղել, սակայն ես մինչև հիմա կարծում եմ, որ QWERTY ստեղնաշարով ավելի հեշտ է տեքստ հավաքելը, քան թաչ-սքրինի վրա։ Եվ այդ գործում ոչ մի հեռախոս այդքան կատարյալ չէր, ինչպես Blackberry Bold-ը։

7․ Siemens S25

Եթե այս հեռախոսը կին լիներ, ապա շատերը միանգամից կամուսնանային նրա հետ։ Հեռախոսը հայտնվել է 1999-ին, սակայն մինչ հիմա հանդիսանում է դասական հեռախոսի իրական նմուշ։ Այն կշռում էր ընդամենը 125 գրամ, սակայն հնարավոր էր հարվածել կողոպտողներին, և հեռախոսի հետ ոչինչ չէր լինի։

8․ Sony Ericsson Xperia Pureness

Այս հեռախոսի մասին քչերը կհիշեն, սակայն հեռավոր 2009-ին Sony Ericsson-ը թողարկեց ուլտրանորաձև այս բջջային հեռախոսը՝ ամբողջովին թափանցիկ էկրանով։ Չնայած այս մոդելն այդքան էլ հաջողակ չէր և ամբողջովին տապալվեց շուկայում, սակայն թափանցիկ էկրանն ուղղակի հրաշալի էր նայվում։

9. Nokia Lumia 920

Ամենահակասական մոդելներից մեկը, որն աշխատում էր տխրահռչակ Windows Phone 8 ՕՀ-ով, դեռևս 5 տարի առաջ ուներ այնպիսի ֆունկցիա, որը մենք մինչև հիմա սպասում ենք Samsung-ից և Apple-ից․ մարտկոցի լիակատար անլար վերալիցքավորում։ Բավական էր հեռախոսը դնել հատուկ գորգիկի վրա, և այն սկսում էր լիցքավորվել։ Ժամանակակից սմարթֆոնների մեծամասնությունը մինչև հիմա չունի այսպիսի ֆունցիա, ցավալի է։

10․ Motorola RAZR V3i

Ամենահայտնի մոդելներից մեկն աշխարհում՝ շնորհիվ իր գերբարակ և նորաձև դիզայնի։ Հենց 2004-ին RAZR-ի հայտնվելուց հետո պարզ դարձավ, որ բջջային հեռախոսը կարող է դառնալ իմիջի խորհրդանիշ։ Իսկ 2 տարի անց շուկայում ի հայտ եկավ հատուկ մոդելը, որի նախագծմանն ու դիզայնին մասնակցել է D&G-ն։ Այս մոդելից հետո կրկնակի ցավալի է, որ հիմա բոլոր սմարթֆոնները նույն տեսքն ունեն։

Աղբյուրը՝ Esquire

471 views