Երգերը նվիրված են Արցախյան պատերազմին

SOAD խմբի մենակատար Սերժ  Թանգյանը մեղադրել է Ադրբեջանի ու Թուրքիայի իշանություններին Արցախում մարդկանց և բնության նկատմամբ ցեղասպանության ոտնձգությունների համար

System of a down ռոք խումբը երկու նոր երգ է թողարկել։ Երաժիշտները երգերը նվիրել են Արցախում տեղի ունեցող պատերազմին։ Աշխարհահռչակ ռոք խումբը միասին երգեր չէր թողարկել վերջին 15 տարիների ընթացքում։

“Ժամանակն է եկել դա հիմա անելու․ մենք չորսով միաձայն պետք է այդ կարևոր ասելիքն ասենք։ Այս երկու երգերը՝ “Protect the land” և “Genocidal Humanoidz”, խոսում են լուրջ և սարսափելի պատերազմի մասին, որը տեղի է ունենում հիմա մեր պատմական հայրենիքում՝ Հայաստանում և Արցախում”, – ասել է խմբի մենակատար Սերժ Թանգյանը։

“Ներկայիս կոռումպացված ռեժիմները Ադրբեջանում՝ Ալիևի կողմից, և Թուրքիայիում՝ Էրդողանի կողմից, ոչ միայն ցանկանում են Հայաստանն ու Արցախն իրենցը հռկաչել, այլև անպատիժ կերպով ցեղասպանության ակտեր են իրականացնում մարդկության և վայրի բնության նկատմամբ՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Նրանք հիմնական խաղադրույքը կատարել են այն բանի վրա, որ աշխարհը շատ է շեղվել COVID-19 համաճարակի, ընտրությունների, քաղաքացիական անհնազանդությունների վրա, որպեսզի ըստ արժանվույնս ձայն բարձրացնի այս պատերազմի համար”, – գրել է Թանգյանը։

“Մենք այստեղ ենք, որպեսզի պաշտպանենք մեր հողը, որպեսզի պաշտպանենք մեր մշակույթն ու մեր ազգը։ Հիմա աչքերը փակելու ժամանակը չէ”, – հավելել է խմբի մենակատարը։

Նա նաև նշել է, որ երգերից ստացված ողջ հասույթը կուղղվի այն բոլոր մարդկանց, ովքեր տուժել են այս պատերազմի ընթացքում։Costuman - stamp

72 views