Ֆիլմը դուրս կգա մյուս ամռանը

Ֆուտբոլի համաշխարհային աստղ Դեյվիդ Բեքհեմը և երգչուհի ու դիզայներ Վիկտորիա Բեքհեմը կնկարահանվեն Netflix-ի նոր վավերագրական ֆիլմում։ Ֆիլմը կպատմի զույգի ծանոթության առաջին իսկ օրվանից սկսած մինչև նրանց հարաբերությունների զարգացման մեր օրերը։ Ընդհանուր առմամբ նախատեսված է ֆիլմի վրա ծախսել 16 մլն ֆունտ ստերլիգ։ Նոր ֆիլմում տեղ կգտնեն արխիվացված ընտանեկան ձայնագրություններ և բրիտանական The Sun ամսագրից նկարներ։ Ֆիլմի նկարահանման վրա բացի Netflix-ի թիմից կաշխատի նաև Բեքհեմներին պատկանող Studio 99 կինոարտադրության ընկերությունը։

Ծրագրի մի մասը, ըստ ցանցում տարածված տեղեկությունների, նկարահանվելու է իրական ձևաչափով. օպերատորները կուղեկցեն Դեյվիդին և Վիկտորիային ամբողջ աշխարհով մեկ գործնական հանդիպումների և ճանապարհորդությունների ժամանակ: Վիկտորիա Բեքհեմի համար 2021 թվականը, ընդհանուր առմամբ, հագեցած կլինի վավերագրական ֆիլմերի տեսանկյունից՝ Spice Girls-ի նախկին անդամը կմասնակցի խմբի մասին ֆիլմի նկարահանմանը` ի պատիվ աղջիկների խմբի ստեղծման 25-ամյակի:

Աղբյուրը՝ gq.ru

Costuman - stamp

95 views