Միլանի ամենաուշագրավ ցուցադրություններից մեկը, անկասկած, Ռալֆ Լորենինն էր։ Սակայն սա այն հավաքածուն չէ, որ պետք է ճեպընթաց անցնել հավաքածուի գույների, մոդելների արտակարգ սանրվածքների ու նրբագեղ ինտերիերի վրայով։

Ուշադրություն դարձրեք առաջին հայացքից այս բրենդի համար սովորական թվացող գծերի վրա։ Ավանդական քաշմիրե սվիտերներից ու դասական կոստյումներից զատ այս անգամ կհանդիպեք բարձր գոտկատեղով լայն տաբատների։ Հավաքածուն հարուստ է նաև ժամանակակից լուծումներով, առանձին հիացմունքի են արժանի միայն նեոպրենից սպորտային վերարկուները (Duffle coat): Կան նաև տարբեր տեսքի գարնանային ժակետներ, սպորտային կոշիկներ ու թեթև ժիլետներ։ Այս ամենը ստեղծված է ընկերության բարձր տեխնոլոգիական տրենդին համապատասխան և շատ ազնվական ոճով, ինչպիսին է Ռալֆ Լորանն առհասարակ։

926 views