30-ի սահմանը շատերն անցնում են ու չեն էլ նկատում ինչպես անցան և ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Դա բավականին շատ տհաճություններ է բերում իր հետ՝ ինչ-որ բաներ կորչում են անցյալում, ոնոնց ետ բերելն արդեն անհնար է։ Մենք որոշել ենք լավ խորհուրդների մի հնգյակ ձեզ մատուցել, որոնք, մեր կարծիքով, պետք կգան ցանկացած տղամարդու, ով նոր է անցել 30-ի սահմանը։

1․ Վերանորոգումների հմտություն

Կոսմետիկ վերանորոգման արվեստին պետք է տիրապետի յուրաքանչյուր տղամարդ, մանավանդ 30 տարեկանում։ Դա վերաբերվում է ինչպես մեքենայի նստած անիվը միայնակ փոխելուն, այնպես էլ մարտկոցը փոխելուն, հյուրասենյակում պահարան կախելուն կամ գրապահարան հավաքելուն առանց կողմնակի օգնության։ Իսկապես, միգուցե այս ամենն իրոք մանրուք է թվում, սակայն այն մանրուքն է, որ պետք է իմանա իրեն հարգող յուաքանչյուր տղամարդ։

2․ Մի փորձեք կրկնել առաջվա ուրախ օրերը

Բոլորս էլ ուզում ենք հավաքել նույն մարդկանց նույն փաբում և անընդհատ կրկնել մեր սիրելի ու ուրախ երեկոները։ Սակայն ոչինչ չի կրկնվում երկու անգամ։ 30 տարեկանում արդեն պետք է պակասեցնել “ուրախ երեկոներ” հանդիպումները, հավաքվել ու առաջ շարժվել։

3․ Կարևոր չի

Այս պոստուլատը 30-ում արդեն տեղին չէ։ Այո, “կարևո՛ր է” և “կապ ունի”։ Բավական է կողքերը նայեք, անընդհատ պնդեք, որ անձնական կյանքը պետք է կամ դատարկ բան է։ Այս տարիքում կարևոր է արդեն կողմնորոշվել այս հարցում և հստակ պատկերացումներ ունենալ հետագա անելիքների մասին։

4․ Կարողացեք ճիշտ գինի ընտրել

Պարտադիր չէ ամիսներ շարունակ անգիր անել, թե որ տեսակի խաղողն է ավելի լավ՝ Տոսկանայի, թե Լուարյան արտերի, սակայն տարրական հմտություններն ուղղակի կենսական են, ասենք, տարբերել սպիտակ գինին կարմիրից կամ կարմիրի տարատեսակները ինչ ուտեստների հետ են օգտագործում։ Բացի այդ, լավ կլինի, որ այս տարիքում արդեն ունենաք ձեր “այցեքարտ” մի քանի գինիները։

5․ Մի քիչ ավելի համեստ դարձեք

Այսպիսի տարածված ասույթ կա՝ “Ինչ կատարվում է ննջասենյակում, մնում է ննջասենյակում”։ Այդ տարիքում ցանկացած զուգընկեր կարող է հետագայում ձեր կինը դառնալ։ Կարծում ենք, չեք ցանկանա խաղալ նրա հեղինակության հետ և որոշ մանրամասնություններ պատմել ընկերական շրջապատում։ Այնպես որ այս ասույթը ձեզ համար կանոն դարձրեք և ավելի զուսպ պահեք ձեզ նման թեմաներ քննարկելիս։

Աղբյուրը՝ trendymen.ru

165 views
Categories: Կենսակերպ