5 բան, որ պետք է իմանալ գինի ընտրելիս

Գինին այն խմիչքն է, որ միշտ “ապրում” է։ Աշխարհում գրեթե բոլոր երկրներն էլ գինի արտադրում են, սակայն պետք է իմանաք Ձեր նախասիրությունների մասին, որպեսզի բազմահազար տեսականուց կարողանաք ընտրել հենց նրանք, որոնք կարող են Ձեզ համար յուրօրինակ այցեքարտ դառնալ։ Ու չնայած ամենևին էլ պետք չէ մոլեգնորեն տրվել գինեգիտության արվեստին, ամեն դեպքում որոշակի տարրական գիտելիքների տիրապետելը վատ չի դիտվի։

 1․ Գինը դեռ ցուցանիշ չէ

Թանկը միշտ չէ, որ որակյալ է

                    Բարձր գինը լավ որակի ցուցանիշ չի, ինչպես նաև ցածր գինը միշտ չէ, որ խոսում է ցածր որակի մասին։ Հայաստանում արտասահմանյան գինիների գնային քաղաքականությունն սկսվում է 3000 դրամից։ Ընդամենը 3000 դրամով կարելի է ընդունմանն արժանի իտալական կամ ֆրանսիական գինի գնել։ Նման գինին հաճելի է համատեղել տարբեր ուտեստների հետ, այլև կարելի է ըմպել առանձին։ Բավականին հաջող գինիներ է արտադրում Նոր Զելանդիան 3000-ից 7000 դրամ գնային սահմաններում։ Խաղողի այս տեսակը կոչվում է Սավինիոն բլան, ինչն իր համի մեջ ներառում է փոքր-ինչ թթվայնություն և հագեցվածություն։ Այս գնային սահմաններում կարելի է ձեռք բերել նաև Իսպանիայի լավագույն գինիները, որոնք արտադրվում են Ռիոխ մարզում, արտակարգ գինիներ՝ սկսած 4500 դրամից։

25

Դրանք հետաքրքիր են իրենց հագեցվածությամբ, թթվայնությամբ, հանքայնությամբ, բոլորը շատ բարձր մակարդակի վրա են, ինչպես Փարիզի լավագույն գինետներում։ Եվ ամենաօպտիմալ տարբերակը վարդագույն գինին է։ Այս գինուց չարժե խուսափել, այն իսկապես լիարժեք գինի է, իսկ վարդագույն գույնը ստանում է ֆերմենտացիայի յուրահատուկ պրոցեսի արդյունքում։ Վարդագույն լավ գինու գնային սահմանները կարող են տատնվել 5000-6000 դրամի միջակայքում 1 շշի համար, օրինակ Ռոզե դե՛Անժուն անփոխարինելի «ֆրանսուհի» է Լաուրայի հարթավայրից, որն իր մեջ է ներառում հասանելի գինն ու գերազանց որակը։ Ինչպես հասկացաք, ավելի լավ է տիրապետել շրջանների մասին տեղեկատվությանը, քան կուրորեն գայթակղվել թանկարժեք գինիներով։

2․ Ուտեստներն ու գինին

Մի հիմնվեք կարծրատիպերի վրա

Գինի ընտրելու մեջ կանոններ չկան։ Պետք է վերցնել այն, ինչ սիրտդ է ուզում։ Օրինակ, կարմիր գինին գերազանց համադրվում է ինչպես մսի, այնպես էլ ծովամթերքի հետ, սպիտակ գինին հրաշալիորեն համադրելի է սպիտակ մսի, ասենք, թռչնամսի հետ։ Խորհուրդ ենք տալիս մոռանալ տարածված կարծրատիպը, որ կարմիր գինին բացառապես պետք է ըմպել կարմիր մսի հետ, իսկ սպիտակը՝ ձկան։

26

3․ Խցանի և գինու հարաբերությունը

Միշտ չէ, որ գինու որակը որոշում են խցանի որակով

                    Պտուտակավոր խցանը դեռ չի շանակում, որ գինին անորակ է։ Այսպիսի խցանով են փակում գինիները Նոր Զելադիայում և Ավստրալիայում։ Այս պրակտիակյին են անցնում նույնիսկ Ֆրանսիայում, օրինակ նմանատիպ խցաններով է սկսել գինին փակել այնպիսի նշանավոր շատոն, ինչպիսին Մարգոն է։ Սակայն, հարկ է նշել, որ դա չի վերաբերվում պլաստմասսե խցաններին։ Բոլոր մասնագետները խորհուրդ են տալիս մոռանալ պլաստմասսե խցաններով գինիների մասին։ Մյուս կողմից էլ պտք է ուշադրություն դարձնել շշի որակի վրա, քանի որ տեղափոխմամբ զբաղվող կազմակերպությունները միշտ չէ, որ հետևում են անհրաժեշտ պայմաններին, լինում են ջերմության տատանումներ և պահպանման սխալ պայմաններ։

27

4․ Հայկական գինիների մասին

Հայրենական գինին դատապարտված չէ

                    Ներկայումս Հայաստանը բավականին լավ տեսականի է առաջարկում սեղանի գինիների շարքում։ Գնային քաղաքականությունը սկսվում է 1000 դրամից 1 շշի համար։ Ինչպես հիշում ենք, ցածր գինը դեռ չի խոսում վատ որակի մասին։ Արարատյան դաշտի ռելյեֆն ու արևի ջերմությունը բավական են, որպեսզի այստեղ արտադրված խաղողից ստացվեն մրցունակ գինիներ։

28

5․ Շամպայնը նույնպես գինի է

Շամպայնի ալտրենատիվը նույն փրփրուն գինին է

         Որակյալ և էժան շամպայն դժվար թե հնարավոր լինի ձեռք բերել, սակայն մենք առաջարում ենք նրա ալտերնատիվ տարբերակը՝ փրփրուն գինին։ Գերազանց փրփրուն գինի է Պրոսեկկոն՝ պատրաստված  գլերա տեսակից խաղողից։ Գինը՝ մոտ 5000 դրամից սկսած։ Քաղցր գինու սիրահարներից խորհուրդ է տրվում իտալական Լամբրուսկոն։

23

138 views