Մարմարե միսը մարդկությանը տվել է Ճապոնիան դեռ 140 տարի առաջ։ Մսի մասով կան բավականին իրարամերժ կարծիքներ՝ մարմարե միսը արդյո՞ք արժանի է այդքան բարձր գնահատման, ինչպիսին որ այն ունի հիմա։

Մարմարե միսը համարվում է բացառիկ, քանի որ այն ստացել են տավարի բուծման հատուկ տեխնոլոգիայի ընթացքում։ Մսին մարմարե տեսք տալու համար ցլիկներին բուծում են հատուկ պայմաններում հատուկ սննդակարգով։ Արդյունքում ստացվում է հատուկ մսի տեսակ, որը մեջ առկա են յուղի բարակ հանգույցներ, որոնք նման են մարմարի  նաղշերի։ Քանի որ մսատեսակի ստացումը բավականին բարդ գործընթաց է, ապա գինն էլ, բնականաբար, թանկ է, օրինակ Ճապոնիայում այն կարելի ձեռք բերել 500 դոլարով 1 կգ-ի համար։

Միսը բավականին նուրբ է քիմքի համար, քանզի իր մեջ պարունակվող յուղի մասնիկները յուրահատուկ կերպով են տարածված, ինչպես նաև այն բուրավետ է և հյութալի։ Շատ գուրմաններ կարող են միայն երազել այս մսատեսակի մասին։ Սակայն ամեակարևոր հանգամանքը կայանում է նրանում, որ յուղի մասնիկները հստակ երևում են միայն այն դեպքում, երբ միսը կմնա սառցախցիկում 24 ժամ։

Մսի սառեցումը միայն լավացնում է նրա որակական հատկանիշները և կարևոր չէ՝ միսը մարմարյա է, թե սովորական։ Որպես կանոն, ֆերմենտները կոշտ հյուսվածքներն ավելի փխրուն են դարձնում, հետևաբար միսն ավելի նուրբ է դառնում։ Մարմարե մսի յուղայնությունը տարբեր է լինում, մարմարացումը կարող է տատանվել 0-ից մինչև 12։ Հետազոությունները ցույց են տվել, որ կախված մարմարեցման աստիճանից, մսի համի փոփոխությունը այդքան էլ ակնհայտ չէ։ Ամենաշատ մարմարեցված միսը ամենաքիչ մարմարեցվածից կարող է 10 տոկոսով տարբերվել համային տեսանկյունից։ Մարմարե միսը կարող է լինել տարբեր տեսակների՝ միջին, չափավոր հագեցած, հագեցած, չափավոր, նվազ և ցածր։

Costuman magazine marbled meat

 

Բնականաբար, մարմարե միսն ունի բարձր շուկայական գին, բացի այդ վաճառողների միջև մրցակցությունն է բարձր։ Ներկայումս այն արտադրվում է ոչ միայն Ճապոնիայում, այլև Կանադայում, Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում և Գերմանիայում։ Գոյություն ունեն ապրանքի թեստավորման տարբեր համակարգեր, ընդ որում տարբեր երկրներում դրանք տարբեր են։ Ճապոնացիները պնդում են, որ իրական մարմարե միսը կարող է լինել միայն իրենց մոտ, քանի որ միայն իրենք են տիրապետում հինավուրց տեխնոլոգիային նման միս ստանալու համար։

Բարձրակարգ ռեստորանները զգալի եկամուտ են ստանում մարմարե մասից, այդ պատճառով համոզված են, որ այն էլիտար ապրանքատեսակ է հանդիսանում։ Եվ իսկապես, երբ մարմարե միսը լավ է պատրաստված, այն հրաշալի համ ունի։

Costuman - stamp

906 views