Ցնցուղ ընդունելը մարդու կյանքում բավականին կարևոր տեղ է զբաղեցնում։ Մեզնից շատերը գերադասում են ցնցուղ ընդունել տաք կամ գոլ ջրով, քանզի այն ավելի հաճելի է՝ համեմատած սառը ջրի հետ։

Համենայն դեպս, սառը ցնցուղը, կամ ինչպես այն հայտնի է “Ջեյմս Բոնդի ցնցուղը” կամ “Շոտլանդական ցնցուղ” անվանումներով, ունի շատ կարևոր օգտակար հատկություններ, քանզի այն իջեցնում է մարմնի ջերմաստիճանը սառելու աստիճան։

1. Դիմադրողականության խթանում

Առաջինը և, թերևս, ամենակարևորը սառը ջուրը կարող է բարելավել արյան շրջանառությունը մարդու օրգանիզմում։ Երկրորդ, այն կարող է պայքարել սրտի և մաշկի հետ կապված մի շարք հիվանդությունների դեմ։ Բարելավելով արյան շրջանառությունը՝ այն հնարավորություն է տալիս արյունատար անոթներին ավելի լավ արյուն մատակարարել սրտին և սրտից այլ օրգաններին։ Սառը ցնցուղը նվազեցնում է նաև արյան ճնշումը, բացում է խցանված անոթները և բարելավում է մեր իմունային համակարգը։ Ահա թե ինչու շատ հայտնի մարդիկ և աստղեր, ինչպիսիք են Քեթրին Հեփբըրնը, Միրանդա Քերրը և այլոք, նախընտրում հենց այս տեսակի ցնցուղը։

2. Ավելի լավ մաշկ

Ավելի լավ և խնամված մաշկ ունենալու բնական միջոցներից մեկը հենց սառը ցնցուղն է։ Մյուս կողմից, երբ տաք ջրով եք ցնցուղ ընդունում, ձեր մաշկը չորանում է, այնպես որ տաք ջրի սիրահարները լավ կլինի ուշադիր լինեն այստեղ։ Սառը ջուրը նաև սեղմում է մաշկում առկա կուտիկուլաները և ծակոտիները, ինչը պաշտպանում է նրանց խցանվելուց։ Մասնավորապես, սառը ջուրը կարող է արգելափակել մաշկը սև կետերից և ակնեներից և թույլ չտալ, որ նրանք ներթափանցեն մաշկի տակ։

Հարկ է հիշել, որ սահմանափակելով արյան հոսքը դեպի մաշկ, սառը ջուրը ինքնին ժամանակավորապես սեղմում է մաշկի ծակոտիները։ Նույնը տեղի է ունենում մազերի հետ՝ սառը ջուրը մազերը դարձնում է ավելի ամուր, փայլուն և առողջ։

3. Ավելացնում է տեստոստերոնը

19-րդ դարի ընթացքում շատ գիտնականներ կարծում էին, որ սառը ջուրը կարող է թուլացնել տղամարդու մարմնական ցանկությունները։ Սրա համար նույնիսկ մի հրեշավոր սարք էին ստեղծել։

Ամեն դեպքում նրանք բավականին հեռու էին ճշմարտությունից։ Թրոմբոսիս հետազոտական ինստիտուտի կողմից իրականացված հետազոտության համաձայն՝ սառը ցնցուղը տղամարդկանց մոտ ավելացնում է տեստոստերոնի (տղամադու հիմնական հորմոնի) մակարդակը։ Ավելին, ավելացած տեստոստերոնը նպաստում է օրգանիզմի հավելյալ ուժերի և տոկունության ստեղծմանը։ Այսպիսով, եթե ցանկանում եք բարձրացնել տեստոստերոնի մակարդակը ձեր օրգանիզմում, տարատեսակ վարժությունների, ծանր քաշեր բարձրացման, սպիտակուցներ կամ հավելյալ վիտամին D ընդունելու փոխարեն ուղղակի ամեն առավոտ սառը ցնցուղ ընդունեք։

203 views