Mercedes-Benz-ի նոր թիրախը պիկապներն են, որոնք իսկապես ուշադրության են արժանի

X դասը, որը դուք հիմա տեսնում եք, սերիական արտադրության կգնա մի տարի հետո։ Mercedes-Benz X-Class-ն իսկապես թանկարժեք և նորագույն հաճույք է, որը պիկապ հասկացությունը դարձնում է պատվաբեր։ Իսկ մինչ մասսայական արտադրության անցնելը, գործարանը երկու նախատիպ է թողարկել։ Առաջինը` Stylish Explorer-ը, գերընդգծված էլեգանտ է, ահռելի մեծ անվասկավառակներով ու ցածրապրոֆիլ անվադողերով, առավել նախատեսված է քաղաքների համար։ Ասենք, այս նժույգով չես ամաչի գիշերային ակումբ գնալ։

Երկրորդին՝ Powerful Adventurer-ին, դիտմամբ կոպիտ տեսք է հաղորդած։ Այն բավականին բրուտալ է, իսկ անվադողերի կոպտությունը իսկական դինոզավրի է հիշեցնում։ Այս մոդելն իսկապես կհաղթահարի ցանկացած ճանապարհ, վստահ եղեք։

Տեխնիկական բնութագրիչների մասին դեռևս շատ տեղեկատվություն հայտնի է։ Գիտենք որ այն արտադրելու համար մերսեդեսցիները համագործակցեու են Nissan-ի հետ։ Սպասվում են ճապոնական 4-ցիլինդրիկ շարժիչ Մերսեդեսի V6 դիզելով, ինչպես նաև ֆիրմային 4Matic ընդհանուր քարշակով փոխանցման մեխանիզմ։ Մեքենան ի զորու է տեղափոխել 1,1 տոննա բեռ և ևս 3 տոննա քարշակ։ Նրա հիմնական մրցակիցը Wolkswagen Amarok-ն է, որը դժվար թե կարողանա առաջատար դառնալ։

356 views