Նոյեմբերյան խոնավ օդը պետք է լցնել ջերմ ու փայտային բույրերով

 

Christian Dior

Oud Rosewood

Անվանի պարֆյումեր Ֆրանսուա Դեմաչին երկար ժամանակ է, ինչ ստեղծագործում է Maison Christian Dior հավաքածուն: Եվ բոլորը իսկական հիթեր են: Նոր նիշավորված օծանելիքը պարունակում է հակասական բաղադրիչներից բաղկացած փայտային կոկտեյլ ՝ ուդ և կաթնային ճանդան, որը արձագանքում է հազիվ նկատելի սերկևիլին և հյութալի ազնվամորուն:

 

Bvlgari

Le Gemme Kobraa

Քարերին նվիրված հավաքածուի մեկ այլ բույր: Այս անգամ պրֆյումեր Ժակ Կավալիերը ոգեշնչվել է օձի ջասպից, որը կարելի է գտնել միայն Նոր Զելանդիայում: Փնջի կենտրոնում գտնվում են Ռեյունիոն կղզու թարմ խորդենիները, որին հաջորդում են Սոմալիի ծխագույն սև խնկերը, ագարափայտը և բանգլադեշյան ուդը:

 

Louis Vuitton

Nuit de Feu

«Մի կայծ, որը բոցի է վերածվում», – այսպես է նկարագրել իր մեկ այլ ստեղծագործություն պարֆյումեր Ժակ Կավալիեն: Դյուրավառ կոկտեյլը կաշվե նոտաների համադրություն է` հարգանքի տուրք Louis Vuitton-ի հիմնական բաղադրիչին: Դրան միանում են մուշկը, խունկը և ուդը:

 

 

Givenchy

Accord Particulier

Այս բույրը նվիրված է 1852 թվականին ստեղծված Հուբերտ դե Ջիվանշիի առաջին հավաքածուին: Մի կարծեք, որ հոտը հնացած է, ընդհակառակը, Դամասկոսի վարդի, պաչուլիի, Հաիթի վետիվերի համադրությունը ձեզ համար տաք և պարուրող կթվա, ինչպես թանկարժեք քաշմիրը:

 

Աղբյուրը՝ gq.ru

Costuman - stamp

196 views