«Իմ անունն է Բոնդ, Ջեյմս Բոնդ», – սրանք հավանաբար ամենասիրելի բառերն են, որ արտասանվում են Ջեյմս Բոնդի ֆիլմերում, որտեղ ներկայումս Բրիտանացի գործակալին մարմնավորում է Դենիել Քրեյգը։ Տարիների ընթացքում նրա ոճը մնացել է անփոփոխ՝ տառացիորեն կատարյալ։ Ինչպե՞ս է նրան հաջողվում միշտ մնալ բարձունքում։ Ներկայացնենք 5 ամենաոճային խորհուրդները Գործակալ 007-ից։

1. Փոքրիկ դետալները կարևոր են

Դուք կհամաձայնեք, որ Բոնդի կոստյումները Սպեկտրում ուղղակի հրաշալիլ էին։ Նրա կոստյումի պիջակն, օրինակ, երեք կոճակով էր երկուսի փոխարեն։ Նա կրում էր միայն մեջտեղինը կոճկած վիճակում՝ ազատ թողնելով վերևի և ներքևի կոճակները։ Իսկ գիտե՞ք, թե ինչու։ Որովհետև դա գալիս է շատ բրիտանական շատ հին ավանդույթից, և փոքր-ինչ թարմացվել է՝ առանց կորցնելու կոստյումի դասական էլեգանտությունը։

2. Իմացիր ինչն է սազում քեզ

Costuman mens magazine James Bond 1

Ջեյմս Բոնդին մարմնավորող դերասանը երբեք չի կրում այն, ինչ չի սազում իրեն։ Մյուս կողմից, նա ունի կապույտ աչքեր, այնպես որ երկնագույն, մոխրագույն և մուգ գույնի կոստյումները հեշտորեն սազում են նրան։ Նա երբեք չի կրում այնպիսի գունային գամմայիով կոստյում, որը չի սազի իրեն, և դա փաստ է։ Ստեղծելով ձեր յուրովի ոճը՝ կօգնի ձեզ ստեղծել այնպիսի կերպար, որը միշտ գիտի ինչ հագնել և անթերի տեսք ունի։

3. Շագանակագույն կոշիկներ

Փնտրո՞ւմ եք այնպիսի կոշիկ, որը կսազի ամեն ինչի հետ։ Գործակալ 007-ը ցույց է տալիս, որ շագանակագույն կոշիկները հրաշալի կերպով կարելի է համադրել ամեն ինչի հետ և կարող են դառնալ գույնի հենց ձեր ընտրությունը։ Շագանակագույնը ամենաոճային գույնն է դասական կոշիկների համար։ Այն կարող եք համադրել թե՛ դասական տաբատների, թե՛ ջինսե շալվարների, թե՛ չինոների հետ։

4. Եթե կասկածում եք, կանգ առեք խիստ գույների վրա

Costuman mens magazine James Bond 3

Եթե չգիտեք ինչ հագնել մոտալուտ միջոցառմանը, Դենիել Քրեյգի ոճային խորհուրդները իրական օգնություն են։ Նա հստակ գիտի որ միջոցառմանն ինչ հագնել, որպեսզի մնալ բոլորի ուշադրության կենտրոնում։ Ամենատարածված գույները, որոնց վրա նա կանգ է առնում, կուպույտն է, մոխրագույնը, սևը։ Հարկ եղած դեպքում հնարավոր է նաև այս հիմնական գույների ավելի մուգ կամ բաց տարբերակներն ընտրել։

5. Գնեք դասական կոստյում տրենդայինի փոխարեն

Եվ վերջում, չպետք է վազեք տրենդների հետևրից, քանզի անհրաժեշտություն չկա կրել այն ամենն, ինչ նորաձև է։ Իսկ ի՞նչ, եթե ամենավերջին նորաձևը ձեզ չսազի։ Դրա համար ավելի լավ է ձեր սեփական ոճը ստեղծեք և առաջնորդվեք դրանով։ Այնպես ինչպես Քրեյգն է կրում ձմեռային վերարկուն, երկնագույն ժակետները, երկարօձիք սվիտերները, կամ կաշվե բաճկոնները, երբեք նորաձևությունից դուրս չի գա։

Costuman - stamp

341 views