Տղամարդիկ նույնպես բավականին մեծ գումարներ են ծախսում հագուստի վրա, որի կարիքը չունեն կամ չեն էլ հագնում հետագայում։ Համաձայն  American Express and Nectar ընկերության կողմից անցկացված հետազոտության՝ տղամարդիկ ամսական կտրվածքով 43 տոկոս ավելի շատ գումար են ծախսում հագուստի վրա, քան կանայք։ Ըստ հետազոտության արդյունքների՝ տղամարդիկ ամսական £115 են ավել վատնում, մինչդեռ կանաց մոտ այդ թիվն ընդամենը £81 է։

Համենայն դեպս, ժամանակակից, սակայն ոչ անհրաժեշտ հագուստի վրա անվերջ մեծ գումարներ ծախսելու փոխարեն, տղամարդիկ կարող են ուղղակի օգտագործել նորաձևությունից երբեք դուրս չեկող և չհնացող իրեր։

1. Մուգ գույնի կոստյում

Costuman mens fashion trend 1

Մուգ գույնի կոստյումն աշխարհում ամենալայն տարածում ունեցող հագուստից է տղամարդկանց շրջանում։ Տղամարդկանց կոստյումների վրա մասնագիտացած բոլոր խանութներն առաջին հերթին ցանկանում են մուգ կապույտ գույնի կոստյումներ ունենալ իրենց ցուցափեղկերում։

Մուգ կապույտ կոստյումը ձեզ առնական տեսք է տալիս, ավելի մկանոտ և ինքավստահ եք երևում։ Անկախ ձեր հասակից և քաշից՝ այս կոստյումները միշտ ձեզ շահեկան դիրքում կցուցադրեն, ուղղակի պետք է ուշադրություն դարձնել չափերի և ձեր վրա լավ “նստող” մոդելների վրա։

2. Ժամացույց, որ միշտ հաճոյախոսություն կբերի

Costuman mens fashion rolex 11

Չնայած ժամացույցների որոշ տեսակներ շուտ են դուրս գալիս նորաձևությունից, կան որոշ մոդելներ, որոնք երբեք իրենց գրավչությունը չեն կորցում։ Ասում են, որ հնարավոր է ժամը ստուգել նաև հեռախոսի միջոցով։ Բավական է լսենք այդ պնդումը։ Համաձայնեք, որ նախ ավելի հեշտ է ժամը ստուգել ժամացույցի միջոցով, և այն բավական բան կարող է ասել ձեր մասին։ Առհասարակ, ժամացույց կրելը ավելին է, քան դուք կարող եք պատկերացնել։ Այն խոսում է ժամանակի հետ ձեր փոխհարաբերությունների մասին։ Այն խոսում է նրա մասին, որ դուք աշխարհին ասում եք ձեր գալստյան մասին և ձեր ժամանակը կարևոր է։

3. Գունավոր փողկապներ

Costuman mens magazine ties

Եթե հազարավոր տարիներ ետ գնանք և տեսնենք Չինաստանի Թրծակավե Զինվորներին, ի՞նչ կնկատենք նրանց վրա։ Նրանք բոլորը շարֆ են կրում։ Կամ, եթե նույնիսկ այդքան էլ ետ չգնանք, այլ հասնենք Նապոլեոնի ժամանակներ, ապա նորից նույն պատկերը կտեսնենք։

Փողկապի գույնը նույնպես կարևոր է, քանզի ամեն գույն իր ուղերձն ունի։ Կարմիր գույնն, օրինակ, խորհրդանշում է վստահություն ու սեր։ Մյուս կողմից, սպորտում, ասենք, կարմիր գույնի սպարտային հագուստ կրողները ուղերձ են հղում, որ ցանկանում են տապալել իրենց մրցակցին։ Կարմիրը նաև քաղաքական գործիչների գույնն է։ Ո՞ր քաղաքական գործիչը չի ցանկանում փայլել։ Այստեղ փաղկապները ամենախորամանկ ձևերից են այդ ամենն արտահայտելու։

Մեկ այլ տարածված գույնը կապույտն է, որն ավելի ֆորմալ բնույթ ունի, հարիր է բիզնեսի մարդկանց, և ցույց է տալիս ստեղծագործ մտքի առկայությունը։ Մանուշակագույնը խորհրդանշում է ազնվականությունը և այլն։ Տղամարդիկ, վստահորեն կարող ենք ասել, որ չեն դադարելու փողկապ կրել, քանի որ այն իրենց երջանության, տխրության, վստահության և այլ վարքագծի մասին ուղերձ հղելու միջոցներից մեկն է։

4. Բնութագրական բույր

Costuman mens fashion magazine fragrance

Հնարավոր է զարմանք ապրեք, սակայն Բրեդ Փիթի, Ջորջ Քլունիի կամ Ջասթին Թիմբերլեյքի արտաքին ունենալը դեռ բավական չէ կնոջ սիրտը գրավելու համար։ Ամեն ինչ կախված է ձեր հոտից։

Օծանելիքը և դեզոդորանտն անշուշտ իրենց դերն ունեն այստեղ։ Լավ հոտ ունենալը դա ոչ թե սովորություն է, այլ ապրելակերպ։ Ոչ ոք չի ցանկանում վատ հոտ ունենալ, և օծանելիքը լավագույն միջոցն է դա ապահովելու։

5. Դասական գլխարկ

Costuman mens fashion magazine hats 1

Գլխարկները դարձել են տղամարդկանց ամենօրյա աքսեսսուարներից մեկը՝ հիշեցնելով վաղեմի ժամանակները, երբ Նահանգներում ոչ մի տղամարդ բաց գլխով տանից դուրս չէր գալիս։ Նրանք դարձել են տղամարդկանց բազմաֆունկցիոնալ աքսեսսուար, որ կրում են բոլոր սեզոններին։

Անկախ նրանից աշուն է, թե ձմեռ, կամ նույնիսկ անձրևոտ եղանակ՝ տղամարդիկ սիրում են գլխարկ կրել։ Հավելած, որ գլխարկը բավական հետաքրքիր դետալ է արտաքին տեսքն ամբողջականացնելու համար։ Երբ դուք ունեք այդ ինքնավստահությունը և գլխարկ եք կրում, շրջապատում դա աննկատ չի մնա։

Մենք խստիվ խորհուրդ ենք տալիս ձեզ լայնացնել ձեր մտահորիզոնը և մի քանի ոճային գլխարկով զինել պահարանը։ Այն ոչ միայն ձեր տեսքին զանազանություն կհաղորդի, այլև կբարձրացնի ձեր ինքնավստահությունը և անհատականություն կհաղորդի։

Costuman - stamp

769 views