Ամառային ակնոցներ, պահպանիչ ապակիներ. ինչ անուն էլ տանք` դրանք ամենահասարակ և տարածված իրերն են տղամարդկանց աքսեսուարներում։ Ամենալայն տարածում գտած ակնոցի ձևերից է «Ավիատոր»-ը։

«Ավիատոր» ակնոցն առաջին անգամ ստեղծվել է  1936 թվականին` Ամերիկյան Baush + Lomb ակնոց արտադրող ընկերության կողմից։ Չնայած այն բավականին շոկային էր օդաչուների համար, այնուամենայնիվ, այդ ձևը հանրաճանաչ դարձավ, երբ ավարտվեց Համաշխարհային երկրորդ պատերազմը` մասնակորապես, երբ օդագնաց Գեներալ Դուգլաս ՄակԱրթուրը լուսանկարվեց այդ ակնոցով Ֆիլիպինո ծովափին վայրէջք կատարելիս։ Խորհրդանշական լուսանկարը հրապարկվեց համաշխարհային բոլոր հանրահայտ պարբերականներում։

Ավիատորի մասսայականությունը շարունակվեց 1940-50-ականներին, սակայն 1960-ականներին էր, որ տրենդը հասավ իր հանրաճանաչության գագաթնակետին: Պլաստմասսայի փոխարեն առաջարկելով մետաղյա շրջանակ` Ավիատորները խոսեցին շուկայում իրական որակի մասին և այսպիսով փառքի արժանացան 1960-ականների կեսերին:

Չնայած Ավիատորները իդեալական չեն ամեն տեսակի դիմագծերի համար (օրինակ` կլորավուն դիմագծերի), արժե ներկայացնել դրանցից ամենաուշագրավները․

1.Ray-Ban Aviator ոսկեգույն տոնով արևային ակնոց.

aviatorssunglasses1

Հավանաբար նախնական Ավիատորներն են: Այս հրաշքները առաջինն էին իրենց տեսակի մեջ, որ արտադրվեցին և մեծ տպավորություն գործեցին. Ոսկեգույն շրջանակները փոքր-ինչ աննկատ առեղծվածայնություն են ավելացնում:

2.Le Specs The Prince Aviator-Style.

aviatorssunglasses2

Ֆրանսիական Le Specs-ը ստեղծում է նորարարական, բարձրորակ ակնոցներ: Այն աչքի է ընկնում շնորհիվ իր  հայելային  տեսապակիների և ընդգծված, արծաթագույն երանգավորման:

3.ASOS վերափոխված վինտաժ Ավիատոր արևային ակնոց.

aviatorssunglasses3

Պայծառ գունավորումը կարող է գրավել նույնիսկ ամենազգաստ հայացքները:

4.Prada Ավիատոր արևային ակնոց.

aviatorssunglasses4

Չնայած խոշոր բրենդները թելադրում են խոշոր գներ՝ այս 100 տոկոսանոց իտալական Prada Ավիատորները թանկարժեք չեն: Prada Ավիատորները վաճառվում են ամենուր. ամենևին կարիք չկա Միլան այցելել  նորաձև լինելու համար:

5. Abercrombie և Fitch Ավիատոր տղամարդկանց ակնոց.

aviatorssunglasses5

Այստեղ ոսկեգույն շրջանակները կողաշարված են կրիայի կիսաթափանցիկ պատյանով, ինչը շքեղության շունչ է տալիս:

6. Ray-Ban Aviator Gunmetal Polarised արևային ակնոց.

aviatorssunglasses6

Ամբողջովին պալարոյիդ ապակիներով պատված այս զույգը վերջ է դնում կկոցած աչքերով կատաղի հայացքներին:

7. ASOS վերափոխված վինտաժ Ավիատոր արևային ակնոց․

aviatorssunglasses7

Այս վերաձևակերպված շրջանակները հիշեցնում են, թե որքան մոռացված ձևեր դեռ կարող են գործածության մեջ լինել:

 8. Persol Aviator-style արևային ակնոց.

aviatorssunglasses8

Persol (արևային ակնոցի ժամանակակից գրոսմայստեր) վերցրել է ստանդարտ Ավիատոր ուրվագիծը և վերստեղծել այն ամբողջովին մուգ կանաչ տեսապակիներով:

9. Acne Studios Spitfire Aviator-style Metal արևային ակնոց.

aviatorssunglasses9

Եթե Դուք փնտրում եք մի զույգ, որը չի զիջում ավանդականին, ապա  Acne Studios-ը հորինել է կլորավուն, տրենդային շրջանակ` վերին մասում կամարաձև ձողով: Անսովոր, բայց այնքա՜ն նորաոճ:

10. River Island Black Rubber Aviator-Style արևային ակնոց.

aviatorssunglasses10

Մանուշակագույն ապակիներ, դասական, սև շրջանակներ:

Աղբյուր` fashionbeans.com

92 views
Categories: Accessories Style