Մեծ Բրիտանիայի փորձագետները մեզ կպատմեն այն սանրվածքների մասին, որոնք հաստատուն են ժամանակի մեջ, և խորհորդ կտան՝ ինչպես դրանք ստանալ 

Կան մարդիկ, ովքեր ասում են “առաջինն ինչի վրա մարդիկ ուշադրություն են դարձնում, կոշիկներն են”, սակայն, ըստ մեզ, մազերն առավել կարևոր են։ Եվ ինչպես հին ու մաշված դասական կամ մարզական կոշիկներն են վատ տպավորություն թողնում, այնպես էլ տարօրինակ ու անխնամ սանրվածքը կարող է բացասական ազդել ձեր կերպարի վրա։

Այսպիսով, արժե ծանոթանալ այն հիմնական սանրվածքների հետ, որոնք երբեք չեն կորցնի իրենց ակտուալությունը։

1․ Տեքստուրային կտրվածք ծոպերով (челка)

“Նախ ձեզ անհրաժեշտ է մազերը երկարացնել նորմալ չափի, որպեսզի կարողանաք պլանավորել սանրվածքին նման տեսք հաղորդել։ Բացի այդ, այս սանրվածքը ավելի սազական է հաստ մազեր ունեցող տղամարդկանց համար, քան բարակ, և եթե դուք ճաղատանում եք, ապա այս սանրվածքը հաստատ ձեզ համար չէ”,- նշում է Pall Mall Barbers-ի գլխավոր մենեջեր Դանիել Դեյվիսը։

“Մազերը հարդարելիս համոզված եղեք, որ նրանք բավականաչափ չոր են։ Չոր մազերի վրա մատներով քսեք տեքստուրային ձև հաղորդող մածուկ կամ մազերի համար նախատեսված կավ և տարածեք ամբորջ գլխի վրա։ Այստեղ կարևոր է հիշել, որ սա ավելի ազատ ոճի սանրվածք է և պետք չէ չափազանց խնամված տեսք տալ”, – ավելացրել է Դեյվիսը։

classictextured

2․ Ֆրանսիական կտրվածք

“Ֆրանսիական կտրվածքը սազում է գրեթե բոլոր ձևի դեմքերին և կատարյալ է այն տղամարդկանց համար, ովքեր ունեն վերևում նեղացող դեմքի ձև։ Քանի որ այս սանրվածքը նախատեսում է փոքր-ինչ առաջ սանրված ծոպեր, այն հնարավորություն է տալիս ծածկել ծակատից սկսվող ճաղատությունը։ Շատ հարմար է ակտիվ սպորտային կյանք վարողների, ինչպես նաև լողորդների համար։ Նման սանրվածք ստանալու համար անհրաժեշտ է մի փոքր մազերի սփրեյ օգտագործել, բայց ոչ շատ, քանզի հիշեք, որ այն առավել բնական տեսք պետք է ունենա”, – այս տեսակի սանրվածքի մասին նշել է Դանիել Դեյվիսը։

classicfrenchcrop

3․ Կարճ կտրվածք 

“Կարճ կտրվածքը արդի է բոլոր ժամանակներում, սակայն այն հպարտությամբ կրելու համար դու պետք է ունենաս գանգի կատարյալ ձև։ Շատ գեղեցիկ է հատկապես այն տղամարդկանց համար, ովքեր դեմքի փոքր-ինչ քառակուսի ձև ունեն։ Այս սանրվածքը առավել կատարյալ ստանալու համար ուշադիր եղեք, որ ձեր վարսավիրն օգտագործի մկտրատ և սանր, այլ ոչ թե մազ կտրելու գործիք։ Մկրատով աշխատելիս կարելի է “խաղալ” նաև գլխի ձևի հետ՝ տալով նրան այնպիսի կառուցվածք, որն առավել կսազի հաճախորդին։ Այս կտրվածքի առավելությունն այն է, որ այն 24/7 է։ Նրան թարմ տեսք հաղորդելու համար բավական է մի փոքր կրեմ քսել”, – ասել է Pankhurst London վարսավիրանոց-խանութի հիմնադիր Բրենթ Փանքհուրսթը։

classicbuzz

Աղբյուր՝ fashionbeans.com

85 views
Categories: Grooming Style