4․ Ետ սանրած մազեր

Այս սանրվածքի հիմքերը դրվել են դեռևս հեռավոր 1920-ականներին։ Բավականին հարմար սանրվածք է, քանզի գլխարկ դնելիս մազերը չեն խառնվում։ Իսկ ինչպես գիտենք, գլխարկը հասարակական դիրքն ընդգծելու շատ կարևոր ատրիբուտ էր 20րդ դարի սկզբին։ Այդ ժամանակներից ի վեր այս սանրվածքը դարձլ է դասական սանրվածքների անբաժանելի մասը։

“Ուղիղ մազերը իդեալական են նման սանրվածքի համար, – նշում է Ջոյ Պարկերը, ով վարսավիր է աշխատում Ruffians Covent Garden-ում, – ինչ վերաբերվում է դեմքի ինչպիսի ձևին է այն ավելի համապատասխան, ապա այստեղ բավականին քիչ են սահմանափակումները։ Ցավոք, այն չի սազի ճաղատացող մարդկանց։”

“Մազերը հարդարելու համար այն ինտենսիվ ետ սանրեք վարսահարդարիչի օգնությամբ։ Եթե ձեր մազերը դեպի առաջ են աճում, ապա էական երկար ժամանակ կպահանջի ձեզնից մազարմատները “ետ կոտրելու” հարցում։ Այստեղ կարող եք նաև ջրային հիմքով մազերի գել օգտագործել առավել կատարյալ արդյունքի հասնելու համար”, – խորհուրդ է տվել Պարկերը։

classicslick

5․ Կողքի սանրած մազեր

Այս սանրվածքի հանրահայտությունը իր պիկին հասավ 1960-ականներին և դասվեց դասական տեսակի սանրվածքներին։ Այս տեսակի սանրվածքի համար անհրաժեշտ է մազերը փոքր-ինչ երկար թողնել գլխի վերևի մասում և կարճ կտրել ետնամասում ու կողքերից։ Այն համապատասխանում է բոլոր տեսակի դեմքի ձևերին։

“Գեղեցիկ սանրվածք ստանալու համար օգտագործեք մազերի մածուկ մազերի կավի հետ։ Իհարկե այստեղ չես կարող վերջնական արդյունքի հասնել առանց սանրի։ Առավել կատարյալ տեսք ստանալու համար օգտվեք տարբեր չափերի սանրերից”, – խորհուրդ է տալիս Ջոյ Պարկերը։

classicside

6․ Մինչև ուսեր հասնող երկար մազեր

Դասական և նուրբ այս սանրվածքը նորաձևության մեջ է բավականին երկար ժամանակ։ Այն կրողները հիշեցնում են ծովափնյա մարզված փրկարարների։ Ամենադժվար մասը այս սանրվածքը ստանալու մեջ համբերությունն է և մազերը երկարացնելու կամքը։ Միշտ էլ ընթացքում օրեր են գալիս, երբ ուզում ես գնալ վարսավիրանոց ու ազատվել անընդհատ աչքերի մեջ ընկնող ծամերից, սակայն վերջնական տեսք ստանալու համար արժե մի քանի ամիս դիմանալ։

“Այս տեսակի սանրվածքի համար նույնպես նվազագույն միջոցներ են հարկավոր, քանի այն առավել մոտ է բնական վիճակին, – նշում է Ջեմի Սթիվենսը։ Սակայն խոսքն իհարկե չի գնում փնթի և անխնամ տեսքի մասին։ Մեր ժամանակներում առավել տպավորիչ է այս սանրվածքի հետ մեկտեղ նաև թեթև մորուք ունենալը։

classicshoulder

Աղբյուր՝ fashionbeans.com

166 views
Categories: Խնամք Ոճ