7. Աֆրիկյան ձև

Այստեղ ճիշտ կլինի նշել ընդամենը երկու բառ՝ Ուիլ Սմիթ։ Նա իր աֆրո-սանրվածքով ամեն տեղ է փայլում ու շարունակում մնալ թոփ ցանկալի տղամարդկանց ցուցակում արդեն երկար տարիներ։

Այս տեսակի սանրվածքը ունի մի շարք սահմանափակումներ։ Առաջին հերթին դուք պետք է ունենաք խիտ և, ցանկալի կլինի, գանգուր մազեր։ Բացի այդ շատ կարևոր է՝ ինչ երկարությամբ եք ուզում այն կտրել։ Այնպես որ երկար մտածեք մինչ այս սանրվածքին անցնելը։ Ոչ պակաս կարևոր հանգամանք է նաև դեպքի ձևն ու երկարությունը, ինչը կարող է բարդացնել կտրվածքի տեսակի ընտրության հարցը։

classicafro

8․ Պոմպադուր

Պոմպադուրը հանրահայտ է տարբեր երկարություններով և ի հայտ է եկել 1750-ականներից սկսած, որի հեղինակն էր ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս XV-ի սիրուհի Մադամ դու Պոմպադուրը։ Ի սկզբանե այն եղել է բացառապես կանացի սանրվածք, որի հիմնական առանձնահատկությունը եղել է ճակատի վերնամասում հավաքված “կլորացրած փոմփոլիկը”, որը կրողին առավել դրամատիկ տեսք է տվել։

Ժամանակակից տղամարդկանցից շատերին է սազում պոմպադուրը, բացի այդ, այն համապատասխանում է գրեթե բոլոր տեսակի դեմքի ձևերին։ Կախված դեմքի լայնությունից՝ կարող եք փոփոխել նաև պոմպադուրի տեսքը։

Այս սանրվածը ստանալու համար պետք է առջևի մասի մազերը երկարացնել քայլ առ քայլ՝ ամեն անգամ կտրելով ետնամասի մազերը, որպեսզի սանրվածքը վերջնական տեսքին մոտենա։ Հարդարանքին ավարտուն տեսք տալու համար անհրաժեշտ է առջևի մազերը թեթև ետ սանրել, բայց այնպես, որ ճակատի վերնամասում մի քիչ բարձր լինի։

classicpompadour

9․ Քուիֆ 

Պոմպադուրին փոխարինող առավել դասարական տարբերակ է համարվում քուիֆը, որն ավելի տարածված է պահպանողական հայացքներ ունեցողների մոտ։ Այս տեսակի սանրվածը կարելի է ստանալ նաև ետ սանրած մազերից, կողքի սանրած մազերից, և խառը տեսակի տեքստուրային կտրվածքից։ Շատ կարևոր է այստեղ դեմքի ձևը․ եթե ձեր դեմքը երկար է, ապա խորհուրդ չի տրվում կողքի սանրել և ետնամասը կարճ կտրել։ Այն առավել բնական տեսք պետք է ունենա։ Հարդարելու համար այստեղ լավագույնս կօգնի մազերի սփրեյը։

classicquiff2

Աղբյուր՝ fashionbeans.com

304 views
Categories: Խնամք Ոճ