Յուրաքանչյուր ոք ունի իր վերբերմունքը գեղեցիկի նկատմամբ և իր սահմանումները կատարյալ և ոչ կատարյալ մարմնի վերաբերյալ։ Դա հիմնականում կախված է մի շարք սոցիալական և մշակութային տենդենցներից, ինչպես նաև հասարակության անմիտ նյութապաշտական երևույթներից, որոնք ի հայտ են գալիս պատմության այս կամ այն ժամանակահատվածում։ Սակայն, վերջին հարյուրհիսուն տարիների ընթացքում տղամարդու մարմնի կատարյալ համարվող ձևը արմատական փոփոխությունների է ենթարկվել։ Գիտության տեսանկյունից դա նույնպես շատ հետաքրքիր է, քանզի յուրաքանչյուր մշակույթին համապատասխան բազմաթիվ վկայություններ են պահպանվել։ Այս նկարները ցույց են տալիս, թե ինչքան արագ է փոխվել վերաբերմունքը կատարյալ մարմնի նկատմամբ հասարակության վերաբերմունքը ժամանակակից պատմության ընթացքում և ինչպես է շարունակում փոխվել։

1870-1900-ականներ․ “Գիրուկների ակումբ”

19-րդ դարի վերջը զարգացած երկրներում հայտնի դարձավ սննդի համընդհանուր հասանելիությամբ։ Դա բերեց նրան, որ գիրությունը առաջին անգամ պատմության մեջ դարձավ գլոբալ խնդիր։ Ցարական Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում ստեղծվում են գիրուկների ակումբներ, որտեղ գեր տղամարդիկ կարող էին հավաքվել և ժամանակն անցկացնել ավելորդ քաշի շուրջ քննարկումների վրա։ Գիրամարմին տղամարդիկ որպես գեղեցկության էտալոն են մնացել դեռ երկար ժամանակ․ հենց նույն գեր մարմինն արդեն իսկ խոսում էր որոշակի ստատուսի մասին, որն այդ ժամանակների համար եղել է հմայքի կարևոր առանձնահատկություն։ Այդ ժամանակների քչաքանակ մարմնամարզիկները եղել են իսկական “վայրի”-ներ, որոնք ավելի շուտ ընդունվել են որպես կրկեսի գազաններ, քան իրական մարդ։

1930-40-ականներ․ պատերազմական իրադրություն

Առաջին համաշխարհային պատերազմը և հեղափոխություններն ամբողջ աշխարհով մեկ փոխեցին ամեն ինչ, այդ թվում նաև տղամարդկային գեղեցկության նկատմամբ վերաբերմունքը։ Առաջին պլան դուրս եկան զինվորական տիպի տղամարդիկ՝ համզգեստով և համապատասխան կազմվածքով։ Գեր փորերը այլևս անկարող էին դիմակայել ժամանակի փոփոխությանը և իրենց տեղը զիջեցին մկաններին։ Արտաքին այս տեսքը շատ արագ թափանցեց ֆիլմարտադրություն․ հետպատերազմյան ժամանակահատվածը մարդկությանը տվեց նոր տիպի դերասաններ, որոնք ստեղծեցին այսօրվա իդեալների հիմքերը։

1960-ականներ․ հյուծված մարմնով ռոքերներ

Հետպատերազմական հաջորդ սերունը այլևս չի ուզում նմանվել ծնողներին՝ նրանք ապստամբում են, սկսում եմ երկարացնել մազերը, թմրադեղեր են օգտագործում և հիվանդագին նիհար են։ Թոփ-հայտնիների ցուցակում են հայտնվում հիմնականում ռոք-երաժիշտները, որոնք էլ հետագայում դառնում են մի քանի տասնամյակի նորաձևություն թելադրողները։

1980-ականներ․ բոդիբիլդինգի լուսաբացը

Ռոք-ն-ռոլը սկսել էր արդեն բոլորին ձանձրացնել և բեմի վրա են հայտնվում նոր հերոսները՝ մարմնամարզիկ-բոդիբիլդերները կամ կուլտուրիստները, ինչպես սովոր էին նրանց անվանել։ Ո՞ր մի երիտասարդ տղան չէր ցանկանում նմանվել հիպերմկանային Արնորլդ Շվարցենեգերին, երևի բոլոր դեռահասների սենյակներում փակցված էին ժամանակաի հայտնիների պաստառները։

1990-2000թթ․ մեղմ աթլետիզմ

Երբ հետզհետե սկսեցին հասկանալ, որ Շվարցենեգերի նման մկանային մասսան քիչ է պետք գալիս սովորական կյանքում, հայտնվում են ավելի ռեաիստիկ տղամարդիկ։ Սպորտային նիհարությունը դառնում է նոր տրենդ, որն էկրաններից թելադրում են հոլիվուդյան աստղերը։ Այդ ժամանակների սիմվոլ կարելի է համարել Բրեդ Պիտտին “Մարտական ակումբ” ֆիլմում, նիհար, բայց մկանոտ Պիտտը նոր իդեալ դարձավ ժամանակակիցների համար։

Մեր ժամանակներ

2012-ին նյարդաբանության ինստիտուտի հետազոտողները 3D պատկերներ են ստեղծել, որոնք բնութագրում են տղամարդու և կնոջ կատարյալ մարմնի կառուցվածը։ Երկու սեռերի համար էլ նախընտրելի է եղել նիհար ու մկանոտ մարմինը։

242 views
Categories: Խնամք Ոճ