Մենք չենք կարող փրկել ձեզ քրտնելուց (վերջապես, այդպես ձեր մարմինը ինքն իրեն հովացնում է), սակայն մենք կարող ենք պատմել ձեզ ինչպես շոգին ավելի լավ տեսք ունենալ ձեզ գործընկերներից

1․ Ներքնաշապիկ մի կրեք

Սա համար առաձին կանոնն է։ Մենք առհասարակ ներքնազգեստի մեծ երկրպագուներ չենք, սակայն հագուստի ևս մեկ շերտը հաստատ չի փրկի ձեզ ամռան անտանելի տապից։ Եթե ամեն դեպքում ստիպված եք ներքնաշապիկ հագնել, ապա ընտրեք այնպիսին, որը առավելագույնս կարող է քրտինքը ներծծել։

uniqlo
Uniqlo

2. Ընտրեք կոստյում առանց երեսպատման /աստառ/ 

Եթե ամռանը նոր կոստյում կամ պիջակ եք գնելու, ապա կանգ առեք նրանք վրա, որոնք առանց երեսպատման են։ Հնարավոր է մանրուք թվա, սակայն այստեղ կարևոր են բոլոր դետալները։

Ամառային պիջակ առանց երեսպատման
Beckett & Robb

3. Բրդյա հագուստ կրեք

Այո՛, այո՛, չենք կատակում։ Ճիշտ է, կան հաստ սվիտերներ ձմեռային սեզոնի համար, սակայն սուպերթեթև բրդյա պիջակները ամռանը շատ լավ շնչում են, չեն ճմռթվում և էականորեն կրճատում են քրտնարտադրությունը։ Մյուս կողմից էլ հազիվ թե հարիր կլինի տնօրենների խորհրդի նիստին հայտնվել քաթանե կոստյումով։

Woolen suit
Giorgio Armani

4․ Փողկապը թողեք վերջում

Եթե երկար ճանապարհ եք անցնում աշխատավայր հասնելու համար, ապա ամռանը առնվազն երեք անգամ կհասցնեք քրտնել ճանապարհին, մինչ կհասնեք գրասենյակ, մանավանդ երբ ստիպված եք օգտվել հասարակական տրանսպորտից։ Այդ իսկ պատճառով փողկապը կապել է պետք աշխատանքի հասնելիս։ Արձակեք մեկ-երկու կոճակ՝ թողնելով, որ օդը անարգել ներս թափանցի։

5․ Խուսափեք լայնափողկ անդրավարտիքից

Աշխատանքային dress-code-ի դեպքում ուղղակի մոռացեք դրանց մասին, քանզի մինչև օրվա վերջ դրանց վրա չոր տեղ չի մնա։

6․ Դեզոդորանտն ավելի կարևոր է, քան կարծում եք 

Ընտրեք այն դեզոդորանդները, որոնք ալյումին չեն պարունակում, հենց այն է պատճառը դեղին հետքերի ձեր հագուստի վրա։

Աղբյուր՝ http://www.gq.ru

142 views
Categories: Grooming Style