Դուք պետք է շահավետ գնումներ կատարեք ձեր անկողնու և կոշիկների հարցում, որովհետև, եթե անկողնում չեք ուրեմն կոշիկներ եք կրում: Սա է Ջորջ Գլասգոու Ջըրի` տղամարդու կոշիկների արտադրման բիզնեսի գլխավոր տնօրենի խորհուրդը:

Գոյություն ունի կոշիկը հագնելով բացելու և այն խնամելու հրաշալի միջոցներ: Այնուամենայնիվ կոշիկի գինն է, որ որոշում է դրա դիմացկունությունը: Լավ խնամված մի զույգ կոշիկը հավանաբար կարող է ծառայել ամբողջ կյանքի ընթացքում: Ահա առաջարկում ենք խնամքը սկսելու մի քանի քայլեր:

1. Կոշիկը կրել ողջամտորեն

Խնամքը սկսելու համար առաջին հերթին համբերություն է հարկավոր: Ինչպես Գլասգոուն է նշում ամերիկյան արտադրության կոշիկները ավելի կոշտ են և հարկավոր է հագնելով բացել դրանք: «Աստիճանաբար մի քանի շաբաթ շարունակ հագնելով` դրանք Ձեր ոտքի ձևը կստանան», – ասում է նա: «Ես  միշտ խորհուրդ եմ տալիս, որ հաճախորդը կրի միայն իր նոր կոշիկները մի քանի ժամ շարունակ առաջին չորսից վեց զբոսանքների ժամանակ: Մեկ անգամ Ձեր ոտքի ձևը ստանալով` տարիներ շարունակ դրանք հարմար կլինեն»:

shoecarenew

2. Հանգիստ տալ դրանց

Ձեր նոր, բրենդային կոշիկը կրելու գայթակղությունը մշտապես կլինի, բայց սկզբում պետք է խուսափել դրանից: Խորհեուրդ է տրվում ամեն կրելուց հետո հանգիստ տալ կոշիկին:

«Սա թույլ է տալիս, որ կաշին բացվի և հարմարվի Ձեր ոտքին»,- ասում է Գլասգոուն: «Ես խորհուրդ եմ տալիս առնվազն մեկ օր հանգիստ տալ ամեն անգամ օգտագործելիս, ցանկալի կլինի կոշիկը հագնել շաբաթը երեք անգամ»:

shoecarenew-7

3. Առօրյա «սեր»

Օրվա վերջին մոռացության մի մատնեք Ձեր կոշիկները: Քիչ ջանքերը դրանց շունչ կտան: Ըստ Գլասգոուի, պետք է ամեն անգամ կրելուց հետո մի թեթև խոզանակելով հեռացնել ցանկացած կեղտ:

Հավանաբար Դուք մի շարք փայտե խոզանակներ ունեք, այնպես չէ? Եթե ոչ, ուրեմն սկսեք ձեռք բերել: Փայտը (նախընրտելի է մայրի ծառի) ներծծում է քրտինքը և այլ տեսակի խոնավությունները (նվազագույն հոտ պահելով) օգնում է պահպանել կաշին և պահել կոշիկի կառուցվածքը:

shoecarenew-5

4. Ինչ կարելի է անել և ինչ չի կարելի անել

Գլասգոուն խորհուրդ է տալիս միշտ պահել կոշիկները չոր, ստվերոտ վայրում, նախընտրելի է կոշիկի համար նախատեսված կտորե, փոքրիկ պարկերում, որպեսզի փոշուց զերծ մնա: Եթե այս ամենը փոքր-ինչ բարդ է, ապա գոնե խուսափեք կաշվե կոշիկները պահել պլատմասսե տոպրակներում, որը կարող է բորբոսի հանգեցնել:

shoecarenew-4

5. Կոշիկի քսուքով փայլեցնել կոշիկները

Գլասգոուն խորհուրդ է տալիս, որ այն կոշիկները, որ Դուք կրում եք մի քանի անգամ շաբաթվա մեջ, կոշիկի քսուքով փայլեցնել ամեն երկու շաբաթը մեկ: Հիշեք, որ պարզապես չեք փայլեցնում կոշիկները, այլև սնուցում եք կաշվին, որ այն ճկուն մնա և չճաքճքի:

Մի կատարեք այդ աշխատանքը դուրս գալուց րոպեներ առաջ, դա սխալ է, որ շատերը անում են, փոխարենը քսեք քսուքը և թողեք մի քանի ժամ, որ այն սնի կաշին, այնուհետև  խոզանակեք և փայլեցրեք կոշիկները:

shoecarenew-6

Խնամեք Ձեր կոշիկները, և դրանք էլ կխնամեն Ձեզ:

Աղբյուր՝ fashionbeans.com

134 views
Categories: Grooming Style