Մանավանդ, որ ԱՄՆ-ում են պատրաստված

New Balance-ը մարզակոշիկներ արտադրող այն քիչ ընկերություններից է, որ արտադրվում է հենց ԱՄՆ-ում ու պահպանել է ընկերության լավագույն ժառանգությունը։ Այդ է պատճառը, որ շատերն են հերթի կանգնում՝ մի օր շուտ ունենալու համար։ Օրինակ, New Balance 1300 ռետրո մարզակոշիկները, պատրաստված կանաչ զամշից և նեյլոնային ցանցից, բավականին գեղեցիկ կանաչ գույն ունեն և արդեն վաճառվում են ապրանքանիշի պաշտոնական կայքում 199 դոլարով։ Այնպես որ, կարող եք շուտ կողմորոշվել այս տարվա ամանորյա նվերի կապակցությամբ և ինքներդ ձեզ նվեր անել։ Դե․․․ կամ էլ ուրիշին նվիրել։

Աղբյուրը՝ www.gq.ru

166 views
Categories: Shoes Style