Դե իհարկե վանդակավոր վերնաշապիկը հնարավոր չէ փոխարինել այլ բանով պահարանում, սակայն միայն դա բավական չէ նորաձև լինելու համար

1

Կտորի վրա արված տպագրությունը միակ ձևը չէ քառակուսիներ ստանալու համար։ Քառակուսիները կարող են նաև կարված, ասեղնագործած կամ նկարազարդված լինել։ Գործված տաբատը կարող է լավագույն ընտրությունը լինել քառակուսիներն ընդգծելու համար։

  2

Քառակուսիների և գծերի համադրումը հեշտ գործերից չէ։ Սակայն եթե որոշել եք ռիսկի դիմել, խորհուրդ ենք տալիս ընտրել լայն տպագրությունը։

3

Հաջողություն ունենալու հիմնական կանոններից մեկը մեծ մտածել և փոքր քայլերով առաջ գնալն է։ Հագուստի ընտրության մեջ նույնպես գործում է այս կանոնը՝ փոքր քառակուսիներով վերնաշապիկ, փողկապ՝ միջին չափի տպագությամբ, և կոստյում՝ ավելի մեծ քառակուսիներով։

4

Եղանակի ցրտելու հետ անհրաժեշտ է նաև հագուստը փոխել։ Վանդակավոր հաստ վերարկուն հեշտությամբ կարելի է համադրել վանդակավոր դասական տաբատի հետ։

300 views