Ցանկացած խելացի տղամարդ հետևյալ տեսակի հագուստով պահարան ունի՝ բլուզներ լողափի և բարի համար, դերբիներ հարսանիքների կամ աշխատանքի համար և բաց գույնի սպորտային հագուստ ամենօրյա հագնելու համար։

1․ Մուգ կապույտ պիջակ և շագանակագույն տաբատ 

trousercombos6
Mango Man 2016

Անկասկած, սա լավագույն դասական հագուստն է: Եթե այս քվինտ-հիմնական գույները տղամարդուն գրավիչ տեսք չեն տալիս, մենք վստահ չենք, որ ցանկացած բան կարող է այն փոխարինել:

2․ Փափուկ բրդյա պիջակ և ջինս

trousercombos2
J Crew 2015

Ոչ աշխատանքային հագուստը կարելի է համադրել ցուրտ եղանակի հետ՝ բրդյա հագուստը և ջինսը ձեզ չի թողնի մրսել՝ ցուցադրելով ձեր ոճը։

3․ Ոչ խիստ ձևվածքով ժակետ և ջինս

trousercombos
Massimo Dutti 2016

Այս տեսակի բաճկոնները նորաձև են և հեշտությամբ նստում են ձեզ վրա։ Այն իդեալական է նրանց համար, ովքեր որևէ տարբերություն չեն դնում պիջակների և դասական կոստյումների միջև: Այս բաճկոններն ավելի շատ խորհուրդ է տրվոում կրել մուգ ջինսերի և չինոների, քան վանդակավոր և դասական տաբատների հետ:

4․ Վանդակավոր պիջակ և անորոշ գույներով դասական տաբատ

trousercombos3
DIGEL SS2016

Եթե պիջակը հոգնացնող է և գույներից ձանձրանում եք, փորձեք վանդակավոր տարբերակը։

5․ Կանաչ և կապույտ

trousercombos4
Gant Rugger 2015

Այս երկու գույները, թվում է, թե ստեղծված են միասին կրելու համար։

6․ Հողագույն երանգներ

trousercombos5
Mango Man 2016

Գունաթափված սպիտակ, բաց շագանակագույն, քարի գույն, կարմիր-շագանակագույն, կանաչ-դարչնագույն, դեղին-շագանակագույն՝ այս բոլոր գույները հողային երանգներն են։ Եվ նրանք ոչ միայն սազում են միմյանց հետ,  այլև վերջին տարիներին շատ նորաձև են։

7․ Կապույտի երանգներ

trousercombos8
Selected Homme 2015

Դեռ մանկուց բոլոր տղաները նախընտրում են կապույտ գույնի հագուստը։ Համեմատելով սևի և մոխրագույնի երանգների հետ՝ կապույտը ոչ պակաս տարածված է։ Անհնար է պատկերացնել տղամարդու պահարանն առանց այս գույնի և նրա երանգների։ Բավական գեղեցիկ համադրություն է բաց երկնագույն պիջակը մուգ կապույտ տաբատի հետ։

8․ Վարդագույն և սպիտակ

trousercombos10
Tommy Hilfiger Tailored SS2014

Մինչ մենք խոսում էինք կանաց և տղամարդկանց համար նախընտրելի և սազական գույներից, վարդագույնը հայտնվեց տղամարդկանց պահարանում նույնպես։ Սպիտակը և վարդագույնը ամառվա համար ամենասպասված գույներն են։

Costuman - stamp

812 views