Ամեն անգամ, երբ աշխատանքային շաբաթը մոտենում է ավարտին և այլևս կարիք չկա տանջվել գրասենյակային խիստ հագուստի մեջ, տղամարդիկ սկսում են մտածել՝ ինչ հագնել աշխատանքային շաբաթ օրը։

«Ի՞նչ կարելի է հագնել, որպեսզի միաժամանակ լինել ոճային, հարմար զգալ և լավ տեսք ունենալ:»

Համոզված ենք, դուք արդեն կռահեցիք, որ այդ հոդվածը նվիրված է հարմարավետ առօրյա հագուստին, որը կարելի է կրել գրասենյակում և զգալ հարմար և ինքնավստահ։

Եթե դուք հանդիպումներ եք պլանավորել շաբաթվա վերջում, կամ կիսատ աշխատանքային օր է ձեզ սպասվում շաբաթ օրը, կամ էլ, օրինակ, շաբաթ երեկո՝ լի հետաքրքիր քննարկումներով, կարող եք բարձրօձիք բարակ բրդյա սվիտեր հագնել։ Այն բավականին նորաձև է  թե՛ դասական տաբատի, թե՛ ջինսի հետ։ Այս տիպի սվիտերների հետ կարող եք հեշտությամբ նաև ժակետ կրել։ Միակ բանը, որ պետք է հաշվի առնել, ժակետի գործվածքն է՝ այն պետք է լինի հաստ գործվածքով։ Ինչ վերաբերում է գույներին, դուք ազատ եք ընտրել այն գույները, որոնք ձեզ ավելի հոգեհարազատ են։

Ներկայացնում ենք մի քանի համադրություն, որոնք կամբողջականացնեն հանգստյան օրերի ձեր սմարթ-քեժոուալ տեսքը։

Համադրություն 1

COSTUMAN - Combination1

Այս հավաքածուն ստեղծված է այն մարդկանց համար, ովքեր շաբաթ օրը գործնական հանդիպում ունեն, սակայն չեն ուզում «սպանել» բոլորին իրենց դասական և խիստ կոստյումով։ Մուգ մոխրագույն տաբատը, համադրված բորդո բարձրօձիք սվիտրի հետ, կարող է իսկապես դառնալ լավագույն ընտրությունը, մանավանդ, երբ լրացնեք այս ամենը բեժ գույնի դասական վերարկուով։ Ոչ ֆորմալ հանդիպումը կանցնի հրաշալի, իսկ գործընկերները ձեր արտաքինը դեռ երկար կհիշեն, մենք դա երաշխավորում ենք։

Համադրություն 2

Մուգ կապույտ ջինսը և կաշվե երկարաճիթ կոշիկները, համադրված մուգ գույնի վերարկուի հետ, հրաշալի լուծում է ֆրիլանսերների և դիզայներների համար։ Եվ եթե դուք պետք է ներկայացնեք ձեր վերջին նախագիծը գրասենյակի «հսկաներին», լավ է հարմարավետ և մշակված տեսք ունենալ։ Մենք նաև խորհուրդ ենք տալիս կրել մուգ կանաչ սվիտեր, ինչը կընդգծի ձեր անհատականությունը և բարձրաճաշակությունը։

Համադրություն 3

Այս հավաքածուն շատ կսազի միջին տարիքի ջենթլմեններին, ովքեր սեփական բիզնեսն են ղեկավարում և որոշակի սոցիալական «պարտադրանք» ունեն։ Նրանք չեն կարող հանդիպումներին հայտնվել ջինսով և երիտասարդական բաճկոնով։ Նորաձևությունը, ճիշտ է, սահմաններ չունի, սակայն որոշ կանոններ դեռ շարունակում են գործել։ Այսպիսով, կապույտն իր բոլոր երանգների մեջ լավագույն լուծումն է այս տղամարդկանց համար։

Costuman - stamp

390 views