Լյուքս դասի ժամացույցների արտադրությունը, կարելի է ասել, ավելի լավ օրեր էլ է ունեցել, սակայն թանկարժեք բազկակապների գրավչությունը դեռևս չի նվազել Harrods-ի Լոնդոնյան հանրախանութներում:

Հուլիսի 1-ից մինչև օգոստոսի կեսը լեգենդար մանրավաճառը պլանավորում է լույս սփռել հորոլոգիայի հերոսների վրա ցուցահանդեսի միջոցով, որը կրում է “Պատրաստված է սիրով ու ճշգրտությամբ” անունը: Սահմանված վեց շաբաթների ընթացքում աշխարհի ամենաշքեղ ժամացույց  արտադրողներ, ներառյալ Omega-ն, Bremont-ը և Panerai-ն, առնվազն 23 նմուշ կներկայացնեն Harrods-ում։

Եթե այդ ցուցադրությունը բավական չլինի հաճախորդների ուշադրությունը գրավելու համար, բրենդի ներկայացուցիչները կկազմակերպեն ինտերակտիվ աշխատանքներ` ներառելով արտադրանքի որոշ մասերի փորագրություններ և ցուցադրություններ, թե ինչպես են ժամացույցները պատրաստվում:

Harrods (1)Harrods (2)Harrods (3)Harrods (4)Harrods (5)Harrods (6)Harrods (8)Harrods (9)

Աղբյուր՝ fashionbeans.com

77 views
Categories: Style Watches