Որն ավելի լավն են, քան նախորդը։

Chanel-ի տղամարդու ժամացույցների առաջին նմուշի մշակման համար հինգ տարի է պահանջվել, այնինչ երկրորդ մոդելը լույս աշխարհ եկավ դրանից ընդամենը մեկ տարի անց։

Որոշ փոփոխություններ են եղել արտաքին տեսքի մեջ, սակայն ի՜նչ փոփոխություններ։

Հիմա  քայլի եռօրյա պահուստով և րոպեի սլաքով կալիբրը պարփակված է պլատինե պատյանի մեջ, իսկ թվատախտակը պատված է “գրան ֆե” սև էմալով։ Այն էմալի մի քանի շերտ է, որը “նստեցվում” է ավելի քան 1000 աստիճան ջերմաստիճանի տակ։ Սև անտրացիտե մեխանիզմը, ինչպես նախորդ մոդելում, երևում է ամբողջովին թափանցիկ սաֆիրե ետնակափարիչի տակից։ Նոր Monsieur de Chanel Caliber 1 ժամացույցը թողարկվել է ընդամենը 100 հատ սահմանափակ քանակությամբ, որի արժեքը 63,000 ԱՄՆ դոլար է։

Աղբյուրը՝ GQ Russia

98 views
Categories: Style Watches